«Լրտեսական խաղեր». Ինչպես Պիկեն քանդեց Շակիրայի ընտանիքն ու դարձավ Պեպի լրտեսական թիրախը - VNews
Բաժիններ

«Լրտեսական խաղեր». Ինչպես Պիկեն քանդեց Շակիրայի ընտանիքն ու դարձավ Պեպի լրտեսական թիրախը

2000 թվականին երիտասարդ երգչուհի Շակիրան իր հերթական շոու ծրագրից մեկ օր առաջ ընթրում էր ռեստորաններից մեկում: 23-ամյա գեղեցկուհին արդեն հասցրել էր սովորել շռայլ կյանքին. նրա սեղանին պարտադիր պետք է լիներ սպիտակ գինի, մատուցողները պետք է հերթափոխով մոտենային նրա սեղանին միջինը 15 վայրկյանը մեկը, դրսում նրան սպասեին թիկնապահները: Այդ տարիքում նա արդեն հասցրել էր ձեռք բերել մեծագույն հեղինակություն ու թողարկել 5 ալբոմ: Ամբողջ երեկոյի ընթացքում նրան հետևում էին, սակայն, ոչ միայն թիկնապահները: Մի քանի սեղան այն կողմ երգչուհուց աչք չէր կարողանում կտրել մի հաղթանդամ ու բարձրահասակ երիտասարդ:

Հաջորդ օրը՝ համերգից հետո այդ նույն երիտասարդը հայտնվել էր Շակիրայի դիմահարդարման սենյակի դռների առջև՝ շքեղ ծաղկեփունջը ձեռքին: Այդպես՝ երիտասարդների միջև սկսվեցին հարաբերություններ, որոնք ձգվեցին մոտ 10 տարի: Իսկ այդ ժամանակ հեռու-հեռավոր Կատալոնիայում ծննդյան 13-րդ տարեդարձն էր նշում ոչնչով մյուսներից չտարբերվող Ժերար Պիկե անունով երիտասարդը:

Շակիրային ու իր գաղտնի երկրպագուին շատ կարճ ժամանակ հաջողվեց թաքցնել հարաբերությունները: Ինչպե՞ս կարելի է դրանք երկար պահել գաղտնի, եթե դու հայտնի երգչուհի ես, իսկ ընկերդ՝ Արգենտինայի նախագահի որդին: Անտոնիո դե լա Ռուան հայտնվեց Շակիրայի կյանքում այն ժամանակ, երբ վերջինս տղամարդկանց ավելի հաճախակի էր փոխում, քան համերգի ժամանակ իր զգեստները: Սակայն Անտոնիոյին հանդիպելուց հետո Շակիրան հասկացավ, որ վերջապես հայտնվել էր իր կյանքում մեկը, որը պատրաստ է օգնել ու սիրել իրեն այնպես, ինչպես ոչ ոք:

Բնականաբար զույգի հարաբերությունները սկսեցին զարգանալ: Կարճ ժամանակում երիտասարդ քաղաքական գործիչը մոռացավ իր կարիերայի մասին ու դարձավ Շակիրայի գործակալը: Նա էր զբաղվում երգչուհու համերգի, տեսահոլովակների ու շրջագայությունների հարցերով, կոլումբուհին մաքսիմալ ազատ էր այդ վազվզոցից: Բնականաբար, եկավ այն հաճելի պահը, երբ պետք էր անել ամուսնության առաջարկ: Շակիրան լսեց այն, սակայն մերժեց՝ պատճառաբանելով, որ ցանկանում է լինել ազատ: Իսկ դե լա Ռուան խանդում էր կրքոտ երգչուհուն իր նույնքան սեքսուալ զգեստների ու տեսահոլովակների համար: Բայց, ոչինչ չէր կարող անել…

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Սևիլիան» հաղթեց «Ատլետիկին» և միավորներով հավասարվեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Զիդան․ «Հոգնել եմ կրկնելուց, որ մենք դեռ ոչինչ չենք նվաճել»

«Մեսին իր ձեռքում կարմիր կոճակ ունի»․ Աղբյուրը՝ արգենտինացու՝ «Բարսելոնայում» ունեցած հեղինակության մասին

Սուարեսի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» կատալոնական դերբիում (տեսանյութ)

Անսու Ֆատին խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին և կարմիր քարտ ստացել 49-րդ րոպեին (տեսանյութ)

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի՝ գնդակի հրաշալի կասեցումն «Էսպանյոլի» դեմ խաղում (տեսանյութ)

Պիկեն հեծանիվով է ժամանել «Էսպանյոլի» դեմ խաղին (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Էսպանյոլի» դեմ խաղում

Գրիզմանը միացավ այն ֆուտբոլիստներին, որոնք անձեռնմխելի են «Բարսելոնայում»

«Բարսելոնան» ու ևս 2 ակումբ հետաքրքրված են Գենդուզիի տրանսֆերով

«Բարսելոնայի» ծրագրերը՝ Լաուտարոյի ու Նեյմարի տրանսֆերների վերաբերյալ

«Ռոմայի» նոր շանսը, կատալոնական դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գվարդիոլան ճնշում է գործադրում «Մանչեսթեր Սիթիի» վրա

«Ատլետիկոն» միավորներ կորցրեց «Սելտայի» հետ հանդիպմանը (տեսանյութ)

Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը