Լուիս Էնրիկեն հեռանում է, Ռոնալդուն՝ փրկում «խորտակվող նավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Լուիս Էնրիկեն հեռանում է, Ռոնալդուն՝ փրկում «խորտակվող նավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է մարտի 1-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Ուեյն Ռունին ամռանը դիտարկելու է «Էվերտոն» վերադառնալու հնարավորությունը: Ըստ Daily Mail-ի՝ լիվերպուլյան ակումբը հունվարին փորձել է վարձակալել անգլիացուն, բայց «Մանչեսթեր Յունայթեդից» մերժում է ստացել: Միակ խոչընդոտը ֆինանսական հարցն է, քանի որ Ռունին ՄՅՈՒ»-ում շաբաթական վաստակում է 230 հազար ֆունտ:
  • Լա Լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3-ական գնդակ է փոխանակել «Լաս-Պալմասի» հետ: «Արքայական» ակումբը 47-րդ րոպեից գործում էր 10 հոգով, քանի որ հեռացվել էր Գարեթ Բեյլը: 1-3 հաշվով պարտվելու ժամանակ դուբլ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն:
  • «Բարսելոնան» սեփական հարկի տակ 6-1 հաշվով ջախջախել է Խիխոնի «Սպորտինգին»: Կատալոնական թիմից աչքի են ընկել Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Պակո Ալկասերը, Նեյմարը, Իվան Ռակիտիչը, ինքնագոլի հեղինակ է դարձել Ռոդրիգեսը: «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Օսասունային»:
  • Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բավարիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Շալկե-04»-ի դարպասը և դուրս եկել կիսաեզրափակիչ: Դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ է հեղինակել Տիագո Ալկանտարան: Գելզենկիրխենյան թիմից 77-րդ րոպեին հեռացվել է Հոլգեր Բադշտուբերը:

2,w=993,q=high,c=0.bild

  • Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել «Մանչեսթեր Սիթին»՝ վերախաղարկման արդյունքում 5-1 հաշվով ջախջախելով «Հադերսֆիլդ Թաունին»: Երկու գոլ է հեղինակել Սերխիո Ագուերոն, մեկական անգամ մրցակցի դարպասը գրավել են Լերոյ Սանեն, Պաբլո Սաբալետան և Կելեչի Իհեանաչոն:
  • Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում հռոմեական դերբիում մրցել են «Ռոման» և «Լացիոն»: «Արծիվները» հաղթել են 2-0 հաշվով: Սիմոնե Ինձագիի թիմին հաղթանակ են պարգևել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և Չիրո Իմոբիլեի գոլերը: Պատասխան խաղը կկայանա նույն՝ «Օլիմպիկո» մարզադաշտում, ապրիլի 5-ին:
  • Լուիս Էնրիկեն «Սպորտինգի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
  • Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մարսելը» և «Մոնակոն» հիմնական ժամանակում 2-ական գնդակ են փոխանակել, իսկ լրացուցիչ ժամանակում հաջողությունն ուղեկցել է Լեոնարդո Ժարդիմի թիմին, որը հաղթել է 4-3 հաշվով: «ՊՍԺ»-ն, իր հերթին, 2-0 հաշվով պարտության է մատնել «Նյորին» և նույնպես հաջորդ փուլում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ ու կպայքարի կազմում իր տեղի համար

Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո

Կավանիին առաջարկել են իսպանական գրանդին

Աղբյուր. «Բարսելոնան» խզել է պայմանագիրը Սուարեսի հետ

Սուարեսը ևս հուզիչ հրաժեշտ է տվել Վիդալին

Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ֆաբրեգասի

Ռումենիգե. «Նա հեռանալուց հետո գրկեց ինձ ու 5 րոպե արտաստվեց»

Չեմպիոնական անեծք. «Ռեալն» անհանգստացնող վիճակագրություն ունի

Մեսիի հուզիչ հրաժեշտը Վիդալին. «Միշտ քեզ ֆենոմեն եմ համարել»

Մադրիդի «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց Լա Լիգա 20/21-ում (տեսանյութ)

Արտուրո Վիդալը ժամանեց Միլան (տեսանյութ)

Տիագոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում» իր նորամուտի խաղում

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին», Սադիո Մանեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

4 ակումբներ հետաքրքրված են Ժան-Կլեր Տոդիբոյի ծառայություններով

Գվարդիոլա․ «Կցանկանայի դեռ երկար մնալ «Սիթիում»