-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի իր աշխատավարձը նվազեցվի՝ հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Էնրիկեն խնդրել է նվազեցնել իր աշխատավարձը 25 տոկոսով՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական ծանր իրավիճակով։
Էնրիկեի տարեկան աշխատավարձի չափը կազմում է 1,5 միլիոն եվրո։ Ստացվում է, որ մասնագետի աշխատավարձը կնվազեցվի 375 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԵՎՐՈ 2020-ը հետաձգվել է մեկ տարով։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո