-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը վարակվել է կորոնավիրուսով:
Ինչպես հաղորդում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը, սերբ ֆուտբոլիստի հանձնած COVID-19-ի թեստը դրական պատասխան է տվել:
Իսպանիայի գործող չեմպիոնից կորոնավիրուսով ավելի վաղ վարակված են եղել Էդեն Ազարը, Էդեր Միլիտաոն և Կազեմիրոն: Նրանք բոլորն էլ արդեն ապաքինվել են ու շարք վերադարձել:
Ընդգծենք, որ Յովիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում նոյեմբերի 18-ին Ռուսաստանի ընտրանու դեմ կայացած հանդիպմանը (5-0) և դարձել դուբլի հեղինակ:
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 10-րդ տուրում նոյեմբերի 21-ին հյուրընկալվելու է «Վիլյառեալին»:
Լուրջ կորուստ «Ռեալի» համար. Ռամոսը վնասվածք է ստացել
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո