Լուկակու․ «Այդպես էլ չներեցի Վիլաշ-Բոաշին» - VNews
Բաժիններ

Լուկակու․ «Այդպես էլ չներեցի Վիլաշ-Բոաշին»

«Չելսիի» նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերի» կազմում, խոսել է «ազնվականների» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի մասին։

«Չելսիի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում իմ երազանքներից է եղել։ Միշտ ցանկանում ես ինչ-որ նման բանի հասնել թիմիդ հետ։ 19 տարեկանում դա ուղղակի ֆանտաստիկ է։ Ես ուրախ եմ «Չելսիի» համար, բայց կա մի մարդ, որ շատ բան է խլել ինձնից՝ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը։ Երբեք չեմ ների նրան դրա համար։

Նրա գլխավորությամբ ես ստիպված էի խաղալ հարձակման ձախ եզրում, հետո՝ աջ։ Այդպես հնարավոր չէր զարգանալ։ Ինչ-որ պահի հարկավոր է մտածել սեփական անձի մասին, ու ես ակումբին ասացի այն ամենը, ինչ մտածում էի իրավիճակի մասին։

Հասկանում եմ՝ նա էլ էր ճնշման տակ, բայց թեկուզ հենց այդ պատճառով չպետք է ճնշեր ինձ։ Դի Մատեոն ինձ բոլորովին այլ կերպ էր վերաբերվում, իսկ դա պետք է տեղի ունենար ավելի շուտ։ Ճիշտ է այն, որ ես այդպես էլ չեմ ներել նախորդ մարզչին»,- Metro-ն մեջբերում է Լուկակուի խոսքը։

Նշենք, որ Վիլաշ-Բոաշը «Չելսիի» ղեկն ստանձնել է 2011 թվականի հունիսին։ Մրցաշրջանում «Չելսին» անհաջող էր ելույթ ունենում։ 2012-ին մասնագետը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինեց Ռոբերտո դի Մատեոն, որը կարողացավ 2012 թվականին թիմի հետ Չեմպիոնների լիգայի ու Անգլիայի գավաթի հաղթող դառնալ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» հայտարարություն է տարածել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Պաշտոնական․ ՊՍԺ-ն ձեռք բերեց Մաուրո Իկարդիի տրանսֆերը

Նգոլո Կանտեին դատի են տվել

«Սարին տանջում էր Ազարին». Զոլա

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

«Ինտերը» հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Լաուտարոյի ծառայություններով