Լուկակու․ «Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է» - VNews
Բաժիններ

Լուկակու․ «Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատասխանել է այն հարցին, թե ում է համարում ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Նախապատվությունը կտամ Ռոբերտ Լևանդովսկիին: Ինձ դուր են գալիս նրա աշխատանքային էթիկան և ցուցադրած խաղը: Իսկական պրոֆեսիոնալ է»,- գրել է Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում:

Լուկակուն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում (19-ը՝ մեկնարկային կազմում) դարձել է 17 գոլի հեղինակ: Մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում զիջում է միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (18 գոլ):

Լևանդովսկին Գերմանիայի Բունդեսլիգայի 2020/21թթ․ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման (20 դեպքում՝ հիմնական կազմում)՝ մրցակիցների դարպասները գրավելով 26 անգամ: Լեհ ֆուտբոլիստը մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Մոտակա հետապնդողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան է, որը դարձել է 18 գոլի հեղինակ:

Լեհ գոլահարը 2020 թվականի արդյունքներով տարբեր վարկածներով (այդ թվում՝ FIFA-ի The Best մրցանակաբաշխության) ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Լուկակուն սադրել է Իբրահիմովիչին. «Ասում էի, չէ՞, որ ես եմ լավագույնը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոյսը քննադատել է «Բավարիա» – «Բորուսիա Դ.» հանդիպման մրցավարների աշխատանքը

Հալանդը խուսափել է լուրջ վնասվածքից

«Բավարիան» առաջ է անցնում «Ռեալից», «Յուվենտուսից», «Լիվերպուլից» Նոյհաուսի համար պայքարում

«Բավարիայի» գերկամային հաղթանակը. Լևանդովսկիի հեթ-տրիկը գերազանցեց Հալանդի դուբլին (տեսանյութ)

«Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Սանչեսի դուբլն «Ինտերին» 3 միավոր պարգևեց «Պարմայի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

«Միանգամից հարց ուղղեցի նրան»․ Կիմիխը՝ Գվարդիոլայի հետ առաջին զրույցի մասին

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Գրանդ ակումբներից մեկը դուրս է գալիս Հալանդի համար պայքարից

«Բավարիան» մտադիր է պաշտպանական ահեղ զույգ ստեղծել

«Մանչեսթեր Սիթին» մոտ է պատմական ռեկորդի

Ովքեր են աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները. Տիտեի կարծիքը

Կասանո. «Կոնտեն մեզ հիմարի տեղ է դրել, նա Գվարդիոլան չէ»

Sky. ՊՍԺ-ն Ալաբային երաշխավորել է մեկնարկային կազմում տեղը, «Ռեալը»՝ ոչ

Գվարդիոլա. «Եվրոպայի լավագույն թիմը «Բավարիան» է, Անգլիայի լավագույն թիմը՝ «Լիվերպուլը»

Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է