Լուկակուն ԱՄՆ-ում կատարվածից հետո նամակով դիմել է սևամորթներին - VNews
Բաժիններ

Լուկակուն ԱՄՆ-ում կատարվածից հետո նամակով դիմել է սևամորթներին

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ԱՄՆ-ում ռասիստական սկանդալից հետո գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ դատապարտելով ռասիզմը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել է ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում։ Նրան կալանավորել են սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար։ Ֆլոյդին ձերբակալման ընթացքում ձեռնաշղթաներ են հագցրել, պառկեցրել գետնին։ Ոստիկաններից մեկը ոտքը դրել է Ջորջ Ֆլոյդի պարանոցին՝ դժվարացնելով նրա շնչառությունը։ Ջորջ Ֆլոյդը րոպեներ շարունակ աղաղակել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձրել։ Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցներն էլ ազատվել են աշխատանքից, ԱՄՆ-ի 20-ից ավելի նահանգներում դեպքի հետ կապված անցկացվել են բողոքի ցույցեր, որոնք առաջացրել են մասսայական անկարգություններ:

«Սիրելի՛ սևամորթ կանայք, ես հիանում եմ ձեզնով։ Շնորհակալություն նրա համար, որ մեր կողքին եք այս խելագարության ընթացքում, որ ստիպված եք տանել։ Դուք եք մեր հիմքը, ու ես գնահատում եմ ձեզնից յուրաքանչյուրին։

Սիրելի՛ սևամորթ տղամարդիկ, ես արժանին եմ մատուցում ձեզ։ Շատերն են փորձում կոտրել մեզ, բայց մենք ամուր ենք մեր ոտքերի վրա։ Ծննդյան օրվանից մեզ պատին են դեմ տվել, սակայն մեզնից ոմանք կարողացան հաղթահարել դա։ Միավորվելու ժամանակն է, երիտասարդ սերնդին ասելու, որ նրանք կարող են մեծագույն դառնալ։ Շարունակեք խաղաղությամբ առաջնորդվել ու տարածել կոչը։

Սևամորթների կյանքը կարևոր է։ Ո՛չ ռասիզմին»,- գրել է Լուկակուն։

#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

«Ինտերը» դրամատիկ խաղում պարտություն կրեց «Բոլոնիայից» (տեսանյութ)

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

Պաշտոնական. Աչրաֆ Հակիմին տեղափոխվեց «Ինտեր»

«Ինտերի» «ցտեսությունը» հեռացող «Բրեշիային»՝ 6-0 (տեսանյութ)

Աշրաֆ Հաքիմին ժամանել է Միլան (տեսանյութ)

«Ինտերը» պաշտոնապես ներկայացրեց տնային մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Ինչպես է Սնեյդերի մոտ «ահավոր խումհար» առաջացել, իսկ երեկոյան գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՉԼ-ում

«Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Ինտերը» վերջնամասում խփած 2 գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց «Պարմայի» նկատմամբ (տեսանյութ)

Աղբյուր․ Աշրաֆ Հաքիմին կարիերան կշարունակի Իտալիայում, տրանսֆերը կայացած է

Ինչու «Ռեալը» որոշեց վաճառել Աշրաֆ Հաքիմիին

Անսպասելի. Հաքիմին իտալական ակումբ տեղափոխվելու տարբերակ ունի

3 գրանդ բանակցում է Գենդուզիի հետ

Ա Սերիան որակազրկել է Անտոնիո Կոնտեին ու Միլան Շկրինիարին