Լուրջ տարաձայնություն իտալական ակումբների միջև՝ Ա սերիան շարունակելու վերաբերյալ - VNews
Բաժիններ

Լուրջ տարաձայնություն իտալական ակումբների միջև՝ Ա սերիան շարունակելու վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, իտալական ակումբների նախագահները հանդիպում են ունեցել ու քննարկել Ա սերիայի ճակատագրի հարցը, որը դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն առաջարկում է հնարավորինս արագ վերսկսել Ա սերիայի ընթացիկ խաղարկությունն ու անցկացնել մնացած 12 խաղերը, մինչդեռ իտալական մնացած ակումբների՝ «Յուվենտուսի» գլխավորությամբ, դեմ են Ա սերիայի անցկացմանը: «Հիմա էլ նաև համաճարակաբա՞ն ես դարձել», – ասել է թուրինցիների նախագահ Անդրեա Անյելին Լոտիտոյին:

«Մեզ համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է: Կարող ենք ապրիլի 4-ից մինչև մայիսի 4-ը մարզվել, իսկ հետո շարունակել մնացած խաղերը և հասնել օգոստոս, բայց այդ դեպքում ի՞նչ կլինի արդեն հաջորդ մրցաշրջանի հետ», – ասել է «Սամպդորիայի» նախագահը:

«Ինձ ֆուտբոլը երբեք այսքան քիչ չի հետաքրքրել. ի՞նչ Ա սերիայի մասին կարող է խոսք լինել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում», – նշել է Բրեշիայի նախագահ Մասիմո Սելինոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն մարզման ժամանակ ոտքով գնդակն ուղարկել է զամբյուղը (տեսանյութ)

«Լացիոյի» նախագահը զրպարտության համար դատի կտա La Gazzetta dello Sport-ին

«Ռոման» վերսկսել է խմբային մարզումները (տեսանյութ)

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» ղեկավարությունը կվաճառի իր առաջատարներին

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

«Բարսելոնան» միայն մի պայմանով բաց կթողնի Արթուրին

Սերխիո Ագուերոն՝ երկու թոփ ակումբի թիրախում

Յովիչը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

«Սան Սիրոն» պատմամշակութային ժառանգություն չէ ու կարող է քանդվել

«Յուվենտուսի» ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանները հայտնի են