Լույս է տեսել «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հայերեն տարբերակը (լուսանկարներ) - VNews
Բաժիններ

Լույս է տեսել «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հայերեն տարբերակը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 19-ին Օպերա Սյուիթ հյուրանոցում տեղի ունեցավ «Ռոնալդու. կատալության տենչով» գքրի շնորհանդեսը: Գրքի հեղինակը իտալացի լրագրող Լուկա Կայոլին է: Գիրքը պատմում է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի չբարձրաձայնված դրվագների ու քչերին հայտնի զրույցների մասին:

Գիրքը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, իսկ թարգմանության խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Գրքի ստեղծման գործընթացին մասնակցել է նաև լրագող Արմեն Նիկողոսյանը, որը ոչ միայն ծանոթագրությունների հեղինակն է, այլև գրքի հայերեն հրատարակության համար գրել է հատուկ նախաբան:

«Գրքի վրա աշխատելու ընթացքում հասկացա, որ այն ինչ ես գիտեմ Ռոնալդուի ու «Ռեալի» մասին, իսկ ես մտածում էի, որ բավական շատ բան գիտեմ, իրականում գիտեմ դրա չնչին մասը միայն: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս», նաև գրեցի լրացուցիչ վերջաբան-հետգրություն», – ասել է Արմեն Նիկողոսյանը:

Գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից և կարժենա 5800 դրամ:

Հավելենք, որ սա «Newmag» ընկերության հրատարակած թվով երկրորդ գիրքն է: Հաջորդ գիրքը ծրագրվում է թողարկել մինչև այս տարվա ավարտը: Այն նվիրված է լինելու Լեո Մեսիին:

Լուսանկարները՝ newmag.am-ի

Լուսանկարները՝ Newmag-ի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Մորատան վարձավճարով կխաղա «Յուվենտուսում»

«Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը»․ Գարեթի գործակալ

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Հայտնի է՝ Մորատան տարեկան որքան կվաստակի «Յուվենտուսում»

Յովիչը ցանկանում է վերադառնալ «Այնտրախտ»

Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ

Էդին Ջեկոյի ապագայի հարցը որոշված է

Մորատան ժամանել է Թուրին (տեսանյութ)

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել

Վարակվել է ֆուտբոլիստը COVID-19-ով, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Սամի Խեդիրային

Պաշտոնական․ «Սպորտինգի» ակադեմիան կվերանվանվի՝ ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի

Աղբյուր․ Մորատան կարիերան կշարունակի «Յուվենտուսում»

Կավանիին առաջարկել են իսպանական գրանդին

Պիռլոն նշել է՝ ինչ ծրագրով է աշխատելու Ռոնալդուի հետ

Չեմպիոնական անեծք. «Ռեալն» անհանգստացնող վիճակագրություն ունի