-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թուրքիայում վերջնագիծը հատեց մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որ ավարտական տուրից առաջ մրցանակակիր դառնալու որոշակի հնարավորություններ էր պահպանում, անհաջողության մատնվեց 9-րդ տուրում՝ 1-3 հաշվով զիջելով բելառուս շախմատիստներին:
Մամիկոն Ղարիբյանն ու Արմեն Բարսեղյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Ալբերտ Գևորգյանը և Տիգրան Սարգսյանը պարտվեցին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 9 մրցախաղերում վաստակած 11 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Մեր հավաքականի կազմում բոլորից հաջող ելույթ ունեցավ ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը 8 մրցախաղերում 6,5 միավոր վաստակեց: Նա 2-րդ խաղատախտակի վրա ցույց տված այդ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի:
Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Մամիկոն Ղարիբյան՝ 6 միավոր (9 հնարավորից), Ալբերտ Գևորգյան՝ 5,5 (8), Տիգրան Սարգսյան՝ 2,5 (8), Աստղիկ Հակոբյան՝ 1 (3):
16 միավորով օլիմպիադայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի հավաքականը, որին հաջորդեցին Ուզբեկստանի (15) և Բելառուսի (14) ընտրանիները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո