-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայի նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ղազախների հետ:
Մեր թիմից հաղթանակներ տարան Մամիկոն Ղարիբյանն ու Ալբերտ Գևորգյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Կազիբեկ Նոգերբեկի և Նազերկե Նուրգալիի հետ:
ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը հաղթել էր անցկացրած բոլոր 6 պարտիաներում էլ, անսպասելի պարտություն կրեց Բիբիսարա Ասաուբաևայից: Անհաջողության մատնվեց նաև Տիգրան Սարգսյանը, որի մրցակիցն Արիստան Իսանժուլովն էր:
Ավարտական տուրից առաջ Հայաստանի հավաքականը 11 միավորով 6-րդ տեղում է և դեռ որոշակի հնարավորություն ունի մրցանակակիր դառնալու: Դրա համար առաջին հերթին մեր շախմատիստները 9-րդ տուրում պետք է անպայման հաղթեն Բելառուսի հավաքականին:
14 միավորով առաջատարն Ադրբեջանի հավաքականն է: Ուզբեկստանի ընտրանին 13 միավորով հետապնդում է առաջատարին: 12-ական միավորով հաջորդ տեղերում Ղազախստանի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականներն են:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո