Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին - VNews
Բաժիններ

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝  2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի ընտրանուն:

Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Արմեն Բարսեղյանը և Ալբերտ Գևորգյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մոմչիլ Պետրովին ու Դիմո Թերզիևին:

Տիգրան Սարգսյանը հաշտություն կնքեց Գերգանա Պեյչևայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ցվետան Ստոյանովին:

Հայաստանի հավաքականի կազմում պարզապես գերազանց է խաղում ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը հաղթել է անցկացրած բոլոր 6 պարտիաներում էլ:

7 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 10 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով առաջատարների խմբին: 13 միավորով առաջատարն Ադրբեջանի հավաքականն է: 11-ական միավորով հաջորդ տեղերում Ղազախստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի հավաքականներն են:

Օլիմպիադայի նախավերջին՝  8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ղազախների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Մ16 օլիմպիադա. Պատանի հայ շախմատիստները 14-րդ տեղում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հետապնդում են առաջատարներին