-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականն առայժմ այնքան էլ հաջող հանդես չի գալիս: 4 տուրից հետո վաստակած 5 միավորով մեր պատանի շախմատիստներն ընթանում են 14-րդ տեղում:
Մեր հավաքականն օլիմպիադայում անհաջող մեկնարկեց՝ 1,5-2,5 հաշվով պարտվելով Մալայզիայի ընտրանուն: Հաջորդ երկու տուրերում մեր շախմատիստները վստահ հաղթանակներ տոնեցին Սլովենիայի (3,5-0,5) և Պորտուգալիայի (4-0) հավաքականների նկատմամբ: 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի առաջին հավաքականի հետ:
Մեր հավաքականի կազմում առայժմ լավագույն արդյունքն ունի ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, որը 4 հնարավորից 3,5 միավոր է վաստակել: Թիմին 3-ական միավոր են պարգևել ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանն ու Ալբերտ Գևորգյանը:
8 միավորով առաջատարը Բելառուսի հավաքականն է: 7-ական միավոր ունեն Ադրբեջանի, Ղազախստանի, Իսրայելի և Ուզբեկստանի հավաքականները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո