-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել։
Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) պարտվել են որակավորման փուլում, իսկ Արման Ավագյանը (79 կգ) պայքարն սկսել է 1/8 եզրափակիչից: Ավագյանը հաղթահարել է մեկնարկային փուլը, սակայն պարտություն է կրել քառորդ եզրափակիչում:
Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթողները հասնեն եզրափակիչ, հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո