Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել - VNews
Բաժիններ

Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Մադրիդի դատարանը Բավարիայի ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել - Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Մադրիդի դատարանը Ֆրանսիայի հավաքականի ու «Բավարիայի» ֆուտբոլիստ Լուկաս Էրնանդեսին ազատազրկելու որոշում է կայացրել՝ գրում է AS-ը:

Աղբյուրի պնդմամբ՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլիստը խախտել է դատարանի՝ ավելի վաղ կայացրած սահմանափակման վճիռի պայմանները: Այժմ Էրնանդեսն ստիպված է հոկտեմբերի 19-ին ներկայանալ ու ընտրել այն վայրը, որտեղ կկրի պատիժը:

Էրնանդեսի փաստաբաններն անմիջապես բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան: Եթե բողոքը չբավարարվի, Էրնանդեսը կազատազրկվի մինչև մեկ տարի ժամկետով:

2017 թվականին ֆուտբոլիստին մեղադրանք էր առաջադրվել ընկերուհու նկատմամբ բռնության համար: Դատարանը որոշել էր զույգի նկատմամբ միմյանց մոտենալու արգելք սահմանել, որից հետո նրանք համատեղ արձակուրդ են անցկացրել:

AS-ը նաև պնդում է, որ մյունխենյան ակումբը միայն վերջերս է իմացել դատական գործընթացի մասին, սակայն Էրնանդեսը ծանուցումներն ստացել է ժամանակին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կորոնավիրուսի հերթական դեպքը «Բավարիայում»

«Բավարիան» հաղթեց «Դինամո Կիևին», ՄՅՈւ-ն` «Վիլյառեալին» (տեսանյութ)

Լևանդովսկին 64 գոլ է խփել 2021 թվականին, Ռոնալդուն՝ 42, Մեսին՝ 41

Լևանդովսկիի ցնցող գոլը՝ «Դինամո Կիևի» դարպասը (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղի համար

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ծառայություններով

Լևանդովսկին՝ Golden Player մրցանակի դափնեկիր

Նոյեր. «Բավարիան» պարտավոր էր հաղթել «Աուգսբուրգի» նման թիմին»

Նագելսմանը՝ «Աուգսբուրգից» կրած պարտության մասին

Թոմաս Մյուլերի 600-րդ խաղը «Բավարիայում»

«Բավարիան» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը

Հալա՞նդ, թե՞ Լևանդովսկի՝ պատասխանել է Հենրիխ Մխիթարյանը

«Բավարիայի» երկրպագուները ճնշում են ղեկավարությանը, որ նոր պայմանագիր չկնքի Qatar Airways-ի հետ

Նագելսման. «Նա առաջվա պես աշխարհի լավագույն դարպասապահն է»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած թիմերը