-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ալկոյանո
Ռեալ Մադրիդ
1 - 0 - 114`
1 - 1 - 45`
2 - 1 - 80`
Կարմիր Քարտ - 109`
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է թիմի հայտացուցակը՝ նախատեսված Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Ալկոյանոյի» դեմ կայանալիք հանդիպման համար:
Պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Դանի Կարվախալը և հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոդրիգոն մրցավեճը բաց կթողնեն վնասվածքների պատճառով: Պաշտպան Ռաֆայել Վարանին ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչին հանգստանալու հնարավորություն է տրվել: Խաղին չի մասնակցի նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորը:
«Ռեալի» հայտացուցակը․
Դարպասապահներ․ Կուրտուա, Լունին, Ալտուբե
Պաշտպաններ․ Միլիտաո, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Մենդի, Չուստ
Կիսապաշտպաններ․ Կրոս, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո, Բլանկո
Հարձակվողներ․ Ազար, Բենզեմա, Ասենսիո, Վասկես, Վինիսիուս, Դիաս
«Ալկոյանոն» ներկայացնում է Իսպանիայի հեղինակությամբ երրորդ՝ Սեգունդա Բ-ի առաջնությունը և 3-րդ խմբի B ենթախմբում 10 թիմի պայքարում ներկա պահին եզրափակում է լավագույն եռյակը՝ առաջատար «Իբիցայից» հետ մնալով 10 միավորով:
«Ռեալի» ու «Բարսելոնայի» անկումը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո