-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի կինը՝ Խորխելինա Կարդոսոն պատմել է՝ ինչպես է 2014-ին կայացել ֆուտբոլիստի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», երբ արգենտինացին դեռ խաղում էր «Ռեալում»:
«Մենք Մադրիդում էինք, իսկ Անխելը խաղում էր, իմ կարծիքով, աշխարհի լավագույն ակումբում: Մենք մեզ հրաշալի էինք զգում այնտեղ, եղանակը ֆանտաստիկ էր, ուտելիքն էլ՝ կատարյալ:
Հետո Անխելը եկավ ու ասաց, որ առաջարկ ունենք «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես նրան ասացի, որ նա մենակ է գնալու այնտեղ, բայց նա որոշեց ընդունել առաջարկը: Մադրիդում մեզ փողամոլ էին ասում, և չէին սխալվում: Երբ ինչ-որ հիմնարկում ես աշխատում, իսկ հետո գալիս է մյուսն ու կրկնակի գումար առաջարկում, վազելով գնում ես այնտեղ:
Մի տարի առաջ մենք արդեն այցելել էինք Անգլիա՝ Մանչեսթեր, հյուր էինք գնացել Ագուերոյին: Այդ ժամանակ ես Անխելին ասացի, որ ընդունենք ցանկացած այլ երկրի առաջարկ, միայն չտեղափոխվենք այդ սարսափելի Անգլիան: Դրանից մեկ տարի անց արդեն Անգլիայում էինք», – Կարդոսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո