«Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ - VNews
Բաժիններ

«Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

1200x0 - «Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

Ֆանատական կռիվներն ու ակցիաները միշտ էլ եղել են ու կլինեն ակտուալ ցանկացած պարագայում: Հանուն սիրելի ակումբի, թունդ երկրպագուները վիճում են տան անդամների, կանանց, ծնողների ու երեխաների հետ, ընտանիքներ են քանդվում, ընկերները դառնում են թշնամիներ, գարեջրի գավաթը փոխակերպվում է դանակի, իսկ գարեջրի շիշը՝ ոչ թե հայտնվում է աղբարկղում, այլ դիմացինի գլխին: Մերձֆուտբոլային նմանատիպ իրադարձությունները մեկ անգամ չէ, որ ստիպել են ֆուտբոլիստներին դադարեցնել հանդիպումը:

Պատմությանը հայտնի են մի շարք դեպքեր, երբ ստադիոնում հայտնված ֆաները, չափազանց վատ տրամադրված լինելով մրցակից թիմի երկրպագուների նկատմամբ, դիմել են սադրանքի, սկսվել է ծեծ ու ջարդ, ինչը ոչ միայն դարձել է հանդիպումների դադարեցման, այլև անմեղ մարդկանց մահվան պատճառ: Ընդ որում՝ չկա նման դեպքերի հստակ աշխարհագրություն: Միայն թոփ առաջնությունները չէ, որ ունեցել են նման սև էջեր իրենց պատմության մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ներխուժումն «Օլդ Թրաֆորդ» ստադիոն օգտագործելով որպես ինֆորմացիոն առիթ՝ փորձել ենք հիշել 5 դեպք, երբ ֆաները ներխուժել են խաղադաշտ, ընդհատել են հանդիպումն ու այն վերածել ճակատամարտի վայրի՝ խլելով տասնյակ կյանքեր:

«Լիվերպուլ» – «Յուվենտուս»

heysel tragedy lxwrypg4i44x187g6i64vmqe0 960x540 - «Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

Եթե որևէ տեղ լսեք կամ կարդաք «ՈՒԵՖԱ»-ի պատմության ամենասև 1 ժամը» եզրույթը՝ հաստատ իմացեք. քննարկման թեման 1985 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած Չեմպիոնների գավաթի եզրափակիչ «Լիվերպուլ» – «Յուվենտուս» հանդիպումն է: Բրյուսելի «Էյզել» ստադիոնում նախատեսված թոփ դիմակայությանը երկար սպասող ֆաները վաղուց լցրել էին ստադիոնը մինչև վերջին շունչը: Թիմերի՝ դաշտ դուրս գալուց դեռ 1 ժամ առաջ տրիբունաներում ասեղ գցելու տեղ չկար:

Անգլիայում խուլիգանական ելույթներով հայտնի լիվերպուլյան երկրպագուները որոշեցին սադրել «Յուվենտուսի» տիֆոզիներին: Սկզբում ամեն ինչ համեմատաբար հանգիստ էր՝ հայհոյանքների  փոխհրաձգություն, որին փոխարինեց փոխադարձ «շշահարությունը»: «Լիվերպուլի» երկրպագուները, սակայն, այդքանով չհանգստացան ու նետվեցին դեպի «Յուվեի» ֆանատական տրիբունա:

Բախումից խուսափելու համար «Ծեր սինյորայի» երկրպագուները փորձեցին խմբավորվել սեկտորներից մեկում: Սկսվեց լուրջ հրմշտոց, ինչի հետևանքով հիմնապատերից մեկը չդիմացավ ու քանդվեց: Ողբերգության պատճառով մահացավ 39 մարդ: Չնայած միջադեպին, հանդիպումը չհետաձգվեց ու շարունակվեց. «Յուվենտուսը» հաղթեց 1-0 հաշվով ու տիրացավ պատվավոր գավաթին:

ՈւԵՖԱ-ն անհետևանք չթողեց անգլիացի ֆաների անթույլատրելի մարդասպան արարքը. անգլիական ակումբները որակազրկվեցին 6 տարով, մի քանի ֆան դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ չմտադրված սպանություն կատարելու համար:

«Ալ Մասրի» – «Ալ Ահլի»

nintchdbpict000005142801 960x627 - «Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

Եգիպտոսը ֆուտբոլային բոլոր առումներով հետ է անգլիական ու իտալական մշակույթներից, սակայն աֆրիկյան այս երկրում էլ գրանցվել է սարսափելի միջադեպ, որը խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր: 2012 թվականին կայացած «Ալ Մասրի» – «Ալ Ահլի» խաղում տանտերերը հաղթեցին 3-1 հաշվով, սակայն հաղթանակը տոնելու հնարավորություն չընձեռվեց: «Ալ Մասրիի» երկրպագուները մասսայական կերպով հարձակվեցին հյուրընկալվող թիմի երկրպագուների վրա: «Ձեռքի» տակ ընկան նաև «Ալ Ահլիի» մարզչական շտաբի անդամներն ու ֆուտբոլիստները:

Ոստիկական մեծաթիվ ուժեր փորձեցին կանխել երկրպագուների անկարգությունները, սակայն քանական առավելությունը խուլիգանների կողմն էր: Քարերով, ֆայերներով ու մահակներով զինված ֆաները ավելի քան 40 րոպե քաոսի էին վերածել ստադիոնը: Դրան հաջորդեցին քաղաքային բախումները փողոցներում: Մարզադաշտում ու դրա սահմաններից դուրս տեղի ունեցած զանգվածային անկարգությունները խլեցին ավելի քան 70 մարդու կյանք, հազարավոր մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում:

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան կոշտ վարվեց երկու թիմերի հանդեպ. «Ալ Մասրին» ու «Ալ Ահլին» որակազրկվեցին, իսկ ներքին առաջնությունը միառժամանակ դադարեցվեց՝ միջադեպի վերաբերյալ քննություն անցկացնելու ու մեղավորներին գտնելու համար: Որոշ երկրպագուներ՝ հայտնվեցին ճաղերի հետևում:

«Ցրվենա Զվեզդա» – «Պարտիզան»

45a48bda6304d69475f0ad73582a1cb8 crop exact 960x661 - «Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

Սերբ ֆանատները հանգիստ կարող են ձեռնոց նետել եվրոպական թոփ գրանդներին՝ խաղերին պերֆոմանսներ կազմակերպելու ու երկրպագելու տեսանկյունից: Հին աշխարհամասում վաղուց արդեն դերբիների ընթացքում նկատելի չեն ֆանատական բուռն բախումները կամ սուր հակամարտությունները: Մնացել է միայն մի քանի դիմակայություն, որոնք անկախ ժամանակից ու մրցաշարային դիրքից, շարունակում են թշնամանքով նայել մրցակցի ֆաների ու ֆուտբոլիստների վրա:

Մեր ընտրանին

Սերբիայի առաջնությունում խաղացող «Ցրվենա Զվեզդայի» ու «Պարտիզանի» երկրպագուները երբեք էլ աչքի չեն ընկել օրինակելի պահվածքով: Համայն Սերբիո դերբիի հանդիպումները միշտ ուղեկցվել են բախումներով, հետխաղային ու նախախաղային ձերբակալություններով: Հատկապես թեժ էր 2013-ին: 145-րդ դերբիի ժամանակ երկրպագուները չկարողացան զսպել իրենց:

«Պարտիզանի» երկրպագուների խելքին փչեց, որ նրանք կարող են տրիբունայում խարույկ անել: Անտառը կամ ամառանոցի մանղալը դաշտի հետ շփոթած խելագարները հրկիզեցին մի քանի նստելատեղ: Կրակն արագորեն դարձավ անկառավարելի, ու մի քանի րոպե անց այրվում էր ամբողջ տրիբունան: Մրցավարը ստիպված դադարեցրեց հանդիպումը, դաշտ մտան հրշեջ մեքենաները, սակայն «խելացի» ֆաները թույլ չէին տվել հանգցնել կրակը՝ այն բառի ուղիղ իմաստով փակելով սեփական մարմնով:

Ավանդույթի պես, խաղն ավարտվեց մասսայական ծեծկռտուքով, ոստիկանության աշխատակիցների հետ բախումներով: Հետևանքները տխուր էին. 200-ից ավելի վիրավոր:

«Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս»

24soccer 3 superJumbo v3 960x640 - «Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

Հարավային Ամերիկայում գիտեն՝ ինչպես երկրպագել. նրանց բացարձակ չեն հետաքրքրում եվրոպական բարքերը: Արգենտինայի ամենազորեղ թիմերի ֆաները գործից գլուխ հանում են: «Բոկայի» ու «Ռիվերի» մասնակցությամբ համաարգենտինյան դերբիները կարելի է և պետք է դիտել ադի-բուդիով, քանի որ եթե ֆուտբոլիստները լավ խաղ ցույց չտան, երկրպագուները հաստատ մի բան կմոգոնեն: Ցավոք, գրեթե միշտ, այդ մոգոնածը հանգեցնում է բախումների, վիրավորների, երբեմն նաև զոհերի:

Հեռավոր 1968 թվականին նույնիսկ այս թիմերը՝ իրենց ֆուտբոլիստներով ու երկրպագուներով հանդերձ միմյանց տանել չէին կարողանում: Այդ տարվա հունիսի 23-ին կայացած խաղում տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն, որի մեղավորներն այս անգամ ոչ միայն ֆաներն էին, այլև ոստիկանները: Նրանց հանցավոր անփությունը դարձավ տասնյակ մարդկանց մահվան պատճառ:

Խաղի ինչ-որ պահի երկրպագուների թեթև ձեռքով տրիբունայում հրդեհ բռնկվեց ու շատ արագ տարածվեց կողքի տրիբունաներ: Առաջացած խուճապը բերեց սադրանքի ու բախումների: Խուճապահար ֆաները հրդեհից փրկվելու համար շտապեցին ելքի դարպասի մոտ, որը չճշտված պատճառով փակ էր կողպեքով: Բյուրոկրատական անթույլատրելիությունը խլեց 74 մարդու կյանք:

«Պերու» – «Արգենտինա»

Երբ դերբիներում են երկրպագուներն ու ֆուտբոլիստներն առաջացնում բախումներ, ինչ-որ տեղ հասկանալի է, սակայն երբ դա տեղի է ունենում ոչ այնքան սկզբունքային մրցակիցների միջև, առավել քան ցավալի է ընկալվում ամեն ինչ: Իսկ երբ միջադեպը տեղի է ունենում ընդամենը Օլիմպիական խաղերի ուղեգրի համար…:

1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարող Արգենտինան ու Պերուն անցկացնում էին վճռորոշ հանդիպում: Լիմայում ընթացող հանդիպումը մոտենում էր տրամաբանական ավարտին (Արգենտինան հաղթում էր 1-0 հաշվով), երբ երկրպագուները որոշեցին ներխուժել դաշտ: Զգալով մոտալուտ վտանգը՝ ֆուտբոլիստներն արագորեն հեռացան հանդերձարան, ինչից հետո խաղադաշտում սկսվեց իսկական դժոխք:

Մեծաքանակ ու լայնածավալ բախումները ստիպեցին երկրպագուներին նահանջել դեպի ելք, սակայն ամենուրեք տիրող քաոսի պատճառով սկսվեց հրմշտոց, որի ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ: Երկրպագուները միայն դաշտում անկարգություններ անելով չսահմանափակվեցին ու սկսեցին ավիրել քաղաքը: Նրանց վերջին լոկացիան նախագահական առանձնատունն էր. նրանք պահանջում էին չեղյալ հայատարել հանդիպման արդյունքը: Նախագահը արձագանքեց, բայց ոչ այնպես, ինչպես ֆաներն ակնկալում էին:

Լիմայում նախագահը հայտարարեց ռազմական դրություն՝ անկարգ երկրպագուներին սանձելու համար: Չնայած բոլոր ջանքերին, անհավանական քանակի զոհերից խուսափել չստացվեց: Ըստ պաշտոնական տվյալի՝ Պերուի և Արգենտինայի հավաքականների միջև հանդիպումը դարձավ 318 մարդու մահվան պատճառ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Բուֆոնը ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

Ռոնալդուն բաց է թողել «Յուվենտուսի» մարզումը՝ նախագահ Անյելիի հետ այցելելով «Ֆերարիի» գործարան

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

«Յուվենտուսը» որոշում է կայացրել Անդրեա Պիռլոյի ապագայի վերաբերյալ

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

«Միլանը» ջախջախեց «Յուվենտուսին» Թուրինում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց՝ հետաձգելով «Սիթիի» չեմպիոնությունը (տեսանյութ)

Նոր մարտահրավերների հետևի՞ց․ 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան

90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»