Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հենակետային կիսապաշտպան Նոբի Սթայլզը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նախկին ֆուտբոլիստը մահացել է շագանակագեղձի քաղցկեղի հետ երկարատև պայքարի և վերջին փուլի ծերունական դեմենցիա ունենալու հետևանքով:
Սթայլզի հարազատների խոսքերով՝ նա «երկարատև հիվանդությունից հետո այսօր խաղաղությամբ հեռացել է կյանքից՝ շրջապատված լինելով ընտանիքի անդամներով»:
«Մանչեսթեր Յունայթեդն» արձագանքել է Սթայլզի մահվան լուրին: Մանկունյական ակումբը հետևյալ հայտարարությունն է հրապարակել․ «Նոբին մեր ակումբի պատմության հսկան էր, որին սիրում էինք նրա սրտի և խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս իր անհատականության համար: Բոլորս շատ ենք կարոտելու նրան»:
Սթայլզն Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն (անգլիացիների առայժմ միակ հաղթանակն է Մունդիալներում), իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով նվաճել Անգլիայի գավաթն ու Եվրոպական չեմպիոնների գավաթը (ներկայումս՝ Չեմպիոնների լիգա):
«Մանչեսթեր Յունայթեդը» Ուպամեկանոյին կարող էր գնել չափազանց ցածր գնով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո