Մահացել է Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան - VNews
Բաժիններ

Մահացել է Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան

Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ կյանքից հեռացել է պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան։

Ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում։

14-ամյա Մինչոլան, որ հանդես էր գալիս հարձակման գծում, մադրիդյան ակումբի պատանեկան թիմի կազմում դարձել էր ավելի քան 50 գոլի հեղինակ։

Մադրիդյան ակումբն իր պաշտոնական կայքում ցավակցական խոսքեր է հղել ֆուտբոլիստի ընտանիքին ու հարազատներին։

Ֆուտբոլիստի անժամանակ մահվանն անդրադարձել է նաև Կոկեն․ «Զայրույթ ու ցավ եմ ապրում, որ ստիպված եմ հրաժեշտ տալ Քրիստիան Մինչոլային։ Կյանքը շատ անարդար է։ Մենք հպարտ ենք, որ դու կրել ես այս մարզաշապիկը։ Իմ աջակցությունն եմ հայտնում նրա թիմակիցներին, ընտանիքին ու հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ»։

Երկրպագուներից մեկն էլ այսպես է արձագանքել Քրիստիանի մահվան լուրին․ «Իր ժամանակից շատ ավելի շուտ հեռացավ։ Հանգչիր խաղաղությամբ, Քրիստիան։ Հիմա դու թիմին կաջակցես երրորդ ամֆիթատրոնից»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դիեգո Կոստան կարող է հայտնվել ճաղերի հետևում

Խամես Ռոդրիգեսը ընտրել է իր ապագա ակումբը

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ռակիտիչ. «Ուրախ կլինեմ, եթե «Բարսան» հերքի իմ հեռանալու վերաբերյալ շշուկները»

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը բուժվել է կորոնավիրուսից

Ֆելիշը՝ Կակային․ «Դու մեկ տարվա ընթացքում նվաճեցիր այն, ինչ մյուսները փորձում են իրենց կարիերայի ընթացքում»

«Ատլետիկոն» արձագանքել է Կլատենբուրգի խոստովանությանը

Սիմեոնե. «Այնպես չէ, որ «Լիվերպուլին» հաղթեցինք բախտի շնորհիվ»

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ատլետիկո». բանակցությունները սկսել են

Խամես Ռոդրիգեսը շատ մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն

«Ատլետիկոյի» պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Խամեսը կարող է հեռանալ «Ռեալից», բայց մնալ Իսպանիայում

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը երազում է «Արսենալ» տեղափոխման մասին

Իսպանական ակումբը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Կավանիին

Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել իսպանական ակումբը

Կոստա․ «Կոնտեն «Ռեալի» պես ակումբում չէր կարողանա նույնիսկ մեկ մրցաշրջան անցկացնել»