fbpx
Բաժիններ

Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը

Ավտովթարի հետևանքով 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է  ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը, այս տեղեկությունը հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Աղասի Աղասյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Աղասյանը գիտակցության չգալով՝ այսօր մահացել է:

Աղասին իր կարիերայի ընթացքում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել է Հայաստանի առաջին ոսկե մեդալը Համաշխարհային ուսանողական խաղերում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: