Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց - VNews
Բաժիններ

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

lima 1 - Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Մաիլսոն Լիման աչքի է ընկնում բավական բարձր արդյունավետությամբ: 14-րդ տուրում նրա խփած միակ գոլն «Արարատ-Արմենիային» հաղթանակ պարգևեց «Նոայի» հետ մրցավեճում:

Դա Մաիլսոն Լիմայի 12-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում և 25-րդը՝ VBET ՀՊԼ-ում, ինչը նրան հնարավորություն ընձեռեց Յուսուֆ Օտուբանջոյի հետ դառնալու Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Իսկ պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով (33) Լիման վաղուց էր կրում թիմի պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսը:

27-ամյա Մաիլսոն Լիմայի ներկայիս ցուցանիշը լավագույնն է այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականների շրջանում: Նա գերազանցեց «Արարատի» նախկին հարձակվող Ալեքսանդր Ռակիչի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 2014թ. 27 տարեկանում առաջնության հանդիպումներում 11 գոլ էր խփել: Մինչև տարեվերջ դեռ 3 տուր պետք է անցկացվի, այնպես որ Լիման հնարավորություն ունի բարելավելու իր ռեկորդային ցուցանիշը:

Մաիլսոն Լիման «Արարատ-Արմենիայում» հայտնվեց 2018/19թթ. առաջնության գարնանային հատվածում՝ նորամուտը նշելով 2019թ. մարտի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում: Արարատցիների հետ կայացած հաջորդ խաղում՝ ապրիլի 26-ին նա բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում: Դա Մաիլսոնի խփած միակ գոլն էր առաջնության 15 հանդիպումներում:

lima 2 960x1282 - Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

Հաջորդ մրցաշրջանում նա արդեն լիովին դրսևորեց իր ռմբարկուական հատկանիշները՝ առաջնության 26 հանդիպումներում խփած 8 գնդակով ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու:

2020/21թթ. առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում խփելով 4 գնդակ, Մաիլսոն Լիման հեռացավ թիմից՝ ելույթները շարունակելով Արաբական Միացյալ Էմիրությունների «Դիբբա Ալ-Հիսն» թիմում, իսկ ամռանը կրկին վերադարձավ իր համար արդեն հարազատ դարձած «Արարատ-Արմենիա»:

Հարկ է նշել, որ ընթացիկ առաջնությունում լեգեոնականներից  միայն Մաիլսոն Լիման չէ, որ աչքի է ընկնում արդյունավետությամբ: Ուստի պատահական չէ, որ բացի նրանից, ևս 4 ֆուտբոլիստներ օրացուցային այս տարում արդյունավետության տարիքային նոր ռեկորդներ են սահմանել լեգեոնականների շրջանում:

19-ամյա արարատցի Դոնիմանի Յակուբա Սիլուեն գերազանցել է «Փյունիկի» նախկին լեգեոնական Մամադու Դիավարայի ցուցանիշը, որը 2001թ. այդ տարիքում 5 գոլի հեղինակ էր դարձել: Նշենք, որ 2021թ. առաջնության հանդիպումներում խփած 7 գոլերից մեկը Սիլուեի հաշվին գրանցվել է նախորդ առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» կազմում խաղալիս:

«Արարատի» մեկ այլ լեգեոնական՝ 32-ամյա Սերժ Դեբլեն վերջերս գերազանցեց «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Գեորգի Կրասովսկու ռեկորդային ցուցանիշը, որը 2011թ. այդ տարիքում 8 գոլ էր խփել:

Տարիքայինն ռեկորդի հեղինակ է դարձել նաև 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոն՝ գերազանցելով «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի ցուցանիշը (11 գոլ 2010թ.): Խփած 15 գոլերից 7-ը Օտուբանջոյի հաշվին է գրանցվել նախորդ առաջնության գարնանային հատվածում:

otubanjo - Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

«Սևանի» 31-ամյա ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն էլ գերազանցել էր Կախա Գոգոլաձեի, Անդրեյ Բուլանովի և Իվան Ռիստիչի արդյունավետության տարիքային ռեկորդը, որոնք 7-ական գոլ էին խփել: Մենսալաոն իր 8 գոլերից 2-ը խփել է «Լոռիում» նախորդ առաջնության գարնանային հատվածում, 6 անգամ էլ աչքի է ընկել «Սևանում» ընթացիկ առաջնությունում:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով լեգեոնականների տարիքային ռեկորդների հեղինակներին:

Տարիք ՖուտբոլիստԱկումբԳոլԹվական
16Նդումբուկ Բալեպ Բա«Փյունիկ»12003
17Կառլ Լոմբե«Փյունիկ»62003
18Էլուկվու Էզուկամ«Արարատ»52002
19Դոնիմանի Յակուբա Սիլուե«Շիրակ», «Արարատ»72021
20Բոտի Դեմել«Միկա»142009
21Բոտի Դեմել

Ջոնել Դեսիրե

«Միկա»

«Լոռի»

8

8

2010

2018

22Ջոնել Դեսիրե«Լոռի»192019
23Մարկոս Պիզելի«Արարատ»222007
24Մարկոս Պիզելի«Արարատ»172008
25Սեսար Ռոմերո«Փյունիկ»172014
26Մարկոս Պիզելի«Փյունիկ»162010
27Մաիլսոն Լիմա«Արարատ-Արմենիա»122021
28Յուսուֆ Օտուբանջո«Արարատ-Արմենիա»102020
29Յուսուֆ Օտուբանջո«Արարատ-Արմենիա»152021
30Անդրեյ Բուլանով«Միկա»122001
31Անդրե Մենսալաո«Լոռի», «Սևան»82021
32Սերժ Դեբլե«Արարատ»102021
33Անտոն Կոբյալկո«Արարատ-Արմենիա»162019
34Վիրգին Մարշավելա«Գանձասար»32008
35Վիրգին Մարշավելա«Գանձասար»32009
37Վիրգին Մարշավելա«Գանձասար»22011

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Նոա» 2-1 «Նորավանք». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. «Նոան» կամային հաղթանակ կորզեց «Նորավանքի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի գավաթ. «Նորավանքը» պայքարից դուրս թողեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ