-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արարատ-Արմենիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մաիլսոն Լիման ինստագրամյան իր էջում հրապարակում է կատարել, որով հայտարարել է հայկական ակումբից հեռանալու մասին:
VNews․am-ին ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստը և Հայաստանի գործող չեմպիոնը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:
«2 հրաշալի տարիներ անցկացրի «Արարատ-Արմենիայում»: 2 անգամ դարձանք չեմպիոն, 1 անգամ՝ սուպերգավաթակիր: Հիանալի պահեր ապրեցինք Եվրոպա լիգայում: Անձամբ ես ճանաչվեցի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ակումբների՝ մրցաշրջանի լավագույն խաղացող: Դրանք բաներ են, որոնց համար ամեն օր քրտնաջան աշխատել ենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին, ամբողջ անձնակազմին և թիմի կողքին գտնվող մարդկանց՝ ինձ միշտ հավատալու համար: Երբեք չեմ մոռանա Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը: Բոլորիդ լավագույնն եմ մաղթում ապագայում: Աստված հիանալի է»,- գրել է Կաբո Վերդեի հավաքականի ֆուտբոլիստը:
Լիման «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է եկել 2019 թվականի փետրվարից: Նա թիմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 69 պաշտոնական խաղ՝ դառնալով 20 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ ու 5 գոլային փոխանցում:
«Արարատ-Արմենիայի» հարձակվողը հեռացավ թիմից
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո