-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարձակողական ոճի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, որը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում» շուրջ 2 տարվա ելույթներից հետո հեռացել է ակումբից, պայմանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբա Ալ Հիսնի» հետ:
Այս մասին Կաբո Վերդեի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջում կատարած հրապարակման միջոցով: «Ուրախ եմ «Դիբա Ալ Հիսնի» հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ: Կնվիրվեմ 100%-ով՝ թիմային և անձնական նպատակներիս հասնելու համար»,- գրել է Լիման:
«Դիբա Ալ Հիսնը» հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների 1-ին դիվիզիոնի առաջնությունում, որը հեղինակությամբ 2-րդն է երկրում: Թիմն ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 11 թիմի պայքարում 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Ալ Օրուբայի» (7 հանդիպում) հետ: 1-2-րդ տեղեր գրավածները ձեռք կբերեն ուժեղագույնների մրցաշարի ուղեգիր:
Լիման «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է եկել 2019 թվականի փետրվարից: Նա թիմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 69 պաշտոնական խաղ՝ դառնալով 20 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ ու 5 գոլային փոխանցում:
«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո