«Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության - VNews
Բաժիններ

«Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

52910682.jpg - «Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

Դարերի խաչմերուկում Իսպանիայի առաջնությունը ներկայացնող «Սելտան» համարվում էր միջակից բարձր կարգ ունեցող թիմ, որը երբեմն միավորներ էր խլում այդ տարիների առաջատարներ «Ռեալից», «Բարսայից» կամ «Վալենսիայից»: Վիգոյի գույները պաշտպանել են անվանի ֆուտբոլիստներ Վալերի Կարպինը, Ալեքսանդր Մոստովոյը, Մազինյո Ալկանտարան և Կլոդ Մակելելեն: Մի առիթով, երբ Կարպինն ու Մոստովոյը պատմում էին «ռուսական» «Սելտայի» մասին, ասում էին, որ իրենց հետ խաղում էր նաև Կլոդ Մակելելեն: Համեստագույն կիսապաշտպանը երբեք աչքի չէր ընկնում ինչ-որ յուրահատուկ պահվածքով, շվայտ կյանքով կամ ամպագորգոռ հայտարարություններով. նա աշխատում էր ու աշխատում էր գերազանց:

Այդ հասարակ լինելու հանգամանքը չվրիպեց նաև «Ռեալի» այն ժամանակվա նախագահ (հետո կկարդաք՝ ինչու ենք այս ձևակերպումն օգտագործում) Ֆլորենտինո Պերեսի աչքից: 2000-ականների սկզբում Պերեսը սկսեց տառապել գնումներ կատարելու անհաղթահարելի ձգտմամբ: Բշկական լեզվով ասած՝ օնիոմանիա. իսպանացի գործարարը տրանսֆերային պատուհանի ընթացքում գնում էր բոլոր նրանց, ովքեր իրեն գոնե մեկ անգամ տպավորել են: «Նոունեյմ» Մակելելեի համար 2000 թվականին 14 միլիոն եվրո վճարելը, ըստ երկրպագուների, մեծագույն շքեղություն էր, մանավանդ, երբ նրանք իմացան որ ցածրահասակ ու ոչնչով աչքի չընկնող ֆրանսիացին պետք է փոխարինի իրենց սիրելի «արքայազն» Ռեդոնդոյին, տրանսֆերը ընդունեցին ոչ միանշանակ:

1494946629 112327 1494952451 noticia normal 960x540 - «Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

Ցածրահասակ Մակելելեն դաշտում ոչ մի առանձնահատուկ բան չէր անում. պարզապես մոլեկուլների էր վերածում մրցակցի նույնիսկ քանակական առավելությամբ ծավալվող հակա/գրոհները: Ընդ որում՝ ֆրանսիացի հենակետայինը ոչ միայն հիանալի խլում էր, այլև ստաբիլ դիպուկ փոխանցմամբ գրոհի էր նետում թիմակիցներին: Նրա առկայությունը թույլ էր տալիս կրեատիվ տղաներին (Զիդան, Ֆիգու, Գուտի և այլն և այլն և այլն) բացարձակ չնայել հետ. Դել Բոսկեն Մակալելեին բնութագրել է որպես իդեալական ֆուտբոլիստ. «Նա ունի ֆիզիկական անգերազանցելի տվյալներ, արտակարգ տեխնիկա, անթերի տեսնում է դաշտը: Նա գրեթե երբեք կանոնները չի խախտում, աշխատասիրության մասին էլ չեմ խոսում»: Բոլորն էին նկատում նրա ներդրումը: Բոլորը, բացի Պերեսից:

2003-ին Մակելելեն, շատերի համար, գուցե, անսպասելի, թողեց-գնաց Մադրիդից: Հեռանալու հստակ պատճառը ոչ ոք չգիտի, բայց, ամենայն հավանականությամբ, դա անհրաժեշտ գնահատանքն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Գնալու հիմնական պատճառաբանությունները երկուսն են.

  • 2003 թվականի ամռանը մադրիդյան հսկաները իմացել են՝ որքան գումար է ստանում Մակելելեն ու հորդորել են նրան բարձրանալ նախագահի աշխատասենյակ ու պահանջել ավելի բարձր աշխատավարձ: Նրանք կասկած չունեին, որ Մակելելեի պահանջը կբավարարվի, սակայն Պերեսը զայրացած իր աշխատասենյակից դուրս է հանել «շուկայական մակարդակի» հարաբերություններ պարզող ֆուտբոլիստին, քանի որ վստահ էր՝ Մակելելեն ստանում է այնքան, որքան արժանի է ստանալուն:
  • Կլոդն ինքն է գիտակցել, որ կոպեկներ է ստանում: «Ես Բեքհեմից/Ֆիգուից 3 անգամ շատ եմ վազում ու աշխատում, սակայն նրանից 3 անգամ քիչ եմ ստանում: Նա մեծ գումար է աշխատում, ինձ էլ բաժին են հասնում փշրանքները», – իսպանական երկարաքիթ լրագրողները պնդում են՝ սրանք Մակելելեի խոսքերն են: Մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով Մակելելեն մտել է Պերեսի մոտ, սակայն «քոռ ու փոշման» դուրս է եկել. «Ռեալի» նախագահը ասել է «Ո՛չ»:

Մակելելեն գնաց Աբրամովիչի «Չելսի»: Ռուս գործարարը նոր ֆուտբոլիստի համար վճարեց 20 մլն եվրո: Այո, 2-3 տարվա ընթացքում «Ռեալը» Մակելելեի տրանսֆերի վրա աշխատել է 6 մլն, բայց փաստացի կորցրել է իր ժամանակների լավագույն հենակետայիններից մեկին: Գումարային պահը ամեն ինչ դնում է իր տեղը. Մակելելեն Անգլիայում ստանում էր ամսական 200 հազար եվրո, ինչը 2 անգամ գերազանցում էր նրա մադրիդյան աշխատավարձի չափը: Այսինքն՝ Պերեսը Մակելելեին վճարում էր տարեկան 1 մլն եվրոյից մի փոքր ավելին, ինչը 4-5 անգամ ավելի քիչ էր քան վաստակում էր, օրինակ, Ռոնալդոն. նեղանալու պատճառներն ակնհայտ են:

claude makelele chelsea football 3757256 960x540 - «Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

«Մենք նրան չենք կարոտելու: Նա ունի միջին կարգի տեխնիկա, չունի անհրաժեշտ արագություն մրցակիցներին շրջանցելու համար, իսկ փոխանցումների 90 տոկոսը կողք են կամ հետ: Չենք մոռանում նաև, որ Կլոդը գլխով խաղալ չգիտի: Շուտով կմոռանաք նրա մասին», – տիպիկ պերեսական արտահայտություն: «Ռեալի» նախագահը հանգիստ կարող էր անաղմուկ անել Մակելելեի տրանսֆերը, բայց «ով է եղել Մակելելեն իր պոզով-պոչով, որ եկել է ինձ փողի համար բանակցի» մտքով առաջնորդվող Պերեսը չէր կարող հենց այնպես մարսել այդ հանգամանքը: Նրա գաղափարը չէին կիսում շատերը: 2003-ին, օրինակ, Զիզուն այդ առիթով ասել էր. «Ի՞նչ իմաստ կա ևս մեկ շերտով ոսկեպատել Բենթլին, եթե նրա միջից արդեն հանել ես շարժիչը»: «Չելսիում» նրան, ըստ արժանվույն, գնահատեց Մոուրինյոն՝ հայտարարելով, «հենակետային կիսապաշտպանի» դիրքը պետք է կոչվի ի պատիվ Մակելելեի: Իսկ Պերեսն իմացավ՝ ինչ է իսկական անեծքը:

figo makelele hierro ronaldo real madrid 03122002 1eqipjofvz04f1qrr9domlavox 960x640 - «Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

Մակելելեի գնալուց հետո «Ռեալի» միջին գծի կենտրոնական հատվածը դարձավ ամենախոցելի գոտին. մարզիչներն այնտեղ տանջում էին Բեքսին կամ Գուտիին: Հետևանքները տխուր էին. 03/04 մրցաշրջանում «սերուցքայինները» պետք է չեմպիոն դառնային, սակայն «մազով» խոսափեցին քառյակից դուրս թռչելուց, Չեմպիոնների լիգայում էլ գոտկատեղից ներքև հարված ստացան «Մոնակոյից»: Ֆլորենտինոն հասկացավ, որ կենտրոնում մարդ է պետք, ու սկսեց ամեն տարի ուսապարկով փողեր ծախսել որակյալ հենակետային բերելու համար, սակայն բոլոր փորձերը ձախողվեցին:

Մեր ընտրանին

Գրավեսենին, օրինակ ներկայացնում էին որպես ամենափրկիչ հերոս, սակայն իրականում «Շրեկից» ոչ մի բանով չէր տարբերվում: Պաբլո Գարսիան ավելի որակյալ էր, սակայն ամեն խաղի ընթացքում աչքի էր ընկնում անմարդկային կոպիտ խախտումներով (նույնիսկ Պեպեն կզարմանար): «Ռեալում» խաղացել է Խավի Գարսիան, որին բերեց Կալդերոնը, սակայն «Մակելելեի» անեծքը «կպավ» ոչ միայն Պերեսին, այլև ամբողջ «Ռեալին»: «Արքայական» թիմում իրավիճակը շտկվեց այն ժամանակ, երբ թիմում հայտնվեցին Չավի Ալոնսոն, Լասն ու Սամի Խեդիրան:

Անեծքը «Ռեալի» վրա հատկապես ակներև էր Չեմպիոնների լիգայում: Մադրիդյան թիմը Մակելելեին վաճառելուց հետո 6 մրցաշրջան անընդմեջ դուրս էր մնում «լոշտակավոր» գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի հենց առաջին ռաունդից: Նույնիսկ եթե «բկանկոսը» փայլուն էին խաղում ներսում ու տանում էին ոսկե մեդալները, ՉԼ-ում թիմին ծեծում էին բոլորը, մինչև իսկ անհամեմատ ավելի համեստ «Ռոման» ու «Լիոնը»: «Ռեալի» այս սև շրջանն ավարտվեց այն ժամանակ, երբ Մակելելեն 2011 թվականին հայտարարեց, որ ավարտում է կարիերան: Այդ իրադարձությունից հետո «Ռեալը» հասավ կիսաեզրափակիչ: Դե ասեք՝ պատահականությո՞ւն է սա, թե՞ ոչ:

1016549808.jpg.0 960x640 - «Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

Տարիների ընթացքում միայն Ֆլորենտինոն հասկացավ, որ չէր կարելի ազատվել Մակելելեից, ընդ որում՝ ազատվել նման ցածր ձևով: Մի քանի տարվա տոտալ ձախողումից հետո Պերեսը հասկացավ. միայն աստղերով թիմ չես ստանա, ու հեռացավ: Վերադառնալուց հետո Պերեսը աջ ու ձախ փողերը քամուն չէր տալիս: Հիմնականում միայն կարևոր ձեռքբերուներ (դե, ֆեյլեր ով չի անում): Բայց մի բան, ըստ ամենայնի, Պերեսը լավ հասկացավ. սենյակից դուրս շպրտելու փոխարեն կարելի է մարդուն ասել «մերսի» ու ժպտալով ճանապարհել մինչև ելքի դուռը. չես կարող իմանալ՝ ի՞նչ անեծքի տակ կընկնես հաջորդ անգամ:

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է

Ռամոսը վաղը կհայտնի, որ հեռանում է «Ռեալից»

Դիպուկահար տղաները. Կիսադաշտից խփված 5 ամենահիշարժան գոլերը

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Ռամոսն ու Պերեսը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Խամեսը՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

Ռամոսը, հնարավոր է, հեռանա «Ռեալից», բայց ոչ Իսպանիայից. 2 տարվա առաջարկ

«Չելսիի» աստղը հնարավոր է հայտնվի «Միլանում»

Անչելոտին որոշում է կայացրել Մարսելոյի ապագայի վերաբերյալ

Սանչոն ասել է՝ որ թիմին է երկրպագել մանուկ հասակում

«Ռեալն» իր պաշտպանին հայտնել է, որ նա Անչելոտիի ծրագրերում տեղ չունի

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը