fbpx
Բաժիններ

Մալայզիայում պաշտպանը կենտրոնից ֆանտաստիկ գոլ է խփել (տեսանյութ)

Մալայզիայի գավաթի կիսաեզրափակիչ «Պախանգ Կուանտան» – «Պերակ» առաջին հանդիպմանը ֆանտաստիկ գոլ է գրանցվել:

Հանդիպման 93-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը 2-1 էր՝ հօգուտ տանտերերին, գլխավոր մրցավարը խաղադաշտի կենտրոնին մոտ տուգանային հարված է նշանակել: Պաշտպան Էրոլդ Գուլոնը նկատել է, որ մրցակցի դարպասապահը մի փոքր առաջ է եկել և ուժեղ հարված է կատարել դարպասին: Հաֆիզուլ Հակիմը չի կարողացել վերագտնել իր տեղը դարպասային գոտում և բաց է թողել երրորդ գնդակը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: