«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում» - VNews
Բաժիններ

«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում»

«Երեկ զբոսնում էի կովերի հետ մեր գյուղում, իսկ այսօր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն եմ», – հենց այս յուրատեսակ արտահայտությամբ Կիկե Սետյենն իր մուտքը նշանավորեց կատալոնական ակումբում: Սակայն ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ աշխատանքային 3 ամիսներից հետո (եթե չհաշվենք կորոնավիրուսով պայմանավորված դադարը) Սետյենը ոչ միայն չի կարողանա բարելավել Էռնեստո Վալվերդեի արդյունքներն ու փոխել թիմի խաղը, ինչի համար նշանակվել էր, այլ նաև ավելի կխորացներ առանց այդ էլ ակումբում ու թիմում տիրող ճգնաժամը: Եվ այո՜, նա իսկապես մինչև հիմա չի կարողանում հանդի ու «Կամպ Նոու» մարզադաշտի փոփոխությունը լիովին ընկալել:

61-ամյա մասնագետն այս կարճ ժամանակահատվածում հասցրեց ձախողել բոլոր ասպեկտներում անխտիր:

Արդյունքներն ու խաղը

Սետյենի «Բարսելոնան» մրցաշրջանի վճռորոշ ու ամենակարևոր հատվածում հնարավոր 42 միավորից վաստակել է 30-ը, դուրս մնացել Արքայական գավաթի խաղարկությունից, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մեծ դժվարությամբ ոչ-ոքի անցկացրել «Նապոլիի» հետ: Կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո «Բարսելոնան» անցկացրած 6 խաղից հաղթել է ընդամենը 3-ում՝ կորցնելով առաջատարությունն ու 6 միավոր. եթե «Ռեալն» այսօր հաղթում է, ունենում է 4 միավորի առավելություն և մեծ քայլ կատարում դեպի չեմպիոնությունը: Սրանք հետևանքներն էին, հիմա՝ պատճառների մասին:

Սետյենն իր՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո ոչնչով չի փոխել թիմի խաղը, եթե չասենք, որ այն ավելի է վատացել: Սետյենը, նախ և առաջ, չի կարողանում ճիշտ տրամադրել իր ֆուտբոլիստներին խաղից առաջ: Իհարկե, Վալվերդեի հետ հնարավոր չէր հասնել գլխավոր նպատակին՝ հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց Էռնեստոյի օրոք գոնե կար խաղային կարգապահություն՝ ֆուտբոլիստները գիտեին՝ որն է իրենց անելիքը խաղադաշտում, բոլորն էլ խաղում էին նվիրված, ինչն ապահովում էր արդյունքների կայունություն և ինչու ոչ՝ տիտղոսներ, օրինակ՝ Լա լիգայի 2 չեմպիոնություն: Սետյենի օրոք ֆուտբոլիստների կենտրոնացվածությունն առավելագույն մակարդակի չէ, նրանց աչքերում չկա կրակ:

Սետյենը դեռ ոչ մի խաղային հստակ սխեմա չունի՝ անդադար, շատ դեպքերում անիմաստ ձևով փոխվում է մեկնարկային կազմը, 4-3-3-ը դառնում է 4-4-2, ֆուտբոլային ոչ մի ձեռագիր, գրոհներ ձեռնարկելու ոչ մի գաղափար թիմը չունի, կրկին ամեն ինչ մնում է Մեսիի ուսերին. դե Լեոն մի բան կմոգոնի: Բայց այդպես «Բարսելոնան» կարող էր և առանց գլխավոր մարզչի խաղալ: «Բարսելոնայի» գոլերը հիմնականում գալիս են ստանդարտ խաղարկումներից, որոնք, բնականաբար, նույնպես իրացնում է Մեսին: Սետյենի «Բարսելոնան» հաղթանակների ցուցանիշով զիջում է Վալվերդեին (61.11%-ն ընդդեմ 61.54%-ի), մեկ խաղում խփած գոլերի՝ նույնպես (1.83%-ն ընդդեմ 2.31%-ի):

Սետյենին հրավիրեցին որպես տիկի-տակա դավանող մասնագետ, որպեսզի «Բարսելոնային» վերադարձնեին իր ինքնությունն ու դեմքը. Սետյենի թիմը, այո՛, ավելի շատ է վերահսկում գնդակը, սակայն դա ոչինչ չի տալիս թիմին, քանի որ դրանց մեծամասնությունը հետ փոխանցումներ են: Գնդակին տիրելն ու փոխանցումների քանակով ռեկորդ սահմանելը «Բարսելոնայում» ինքնանպատակ չէ. այդ ամենը պետք է գեղեցիկ ու արդյունավետ լինի, իսկ Սետյենի թիմում, գոնե մինչև այժմ, ներկայացում ՉԿԱ: Ներկայացում, որին այդքան սպասում են «կապտանռնագույնների» երկրպագուները:

Սետյենը չի կարողանում նաև փոխել թիմի խաղը հանդիպման միջնամասում, կարևոր հատվածներում, երբ լինում է դրա կարիքը: Օրինակ՝ նույնիսկ «Ատլետիկոյի» դեմ խաղի վերջին րոպեներին, երբ հաշիվը հավասար էր ու առաջնության ճակատագիրն էր վճռվում, ֆուտբոլիստները նույնիսկ իներցիայով առաջ չէին շարժվում, ու նույնիսկ այդ դեպքում ի՞նչ էին անում. կատարում էին հետ փոխանցում:

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բոատենգ. «Ցանկանում էի ավարտել կարիերաս, երբ տեսա, թե ինչպես է մարզվում Մեսին»

Կումանն ասել է՝ ինչու Գրիզմանը չխաղաց «Դինամոյի» հետ խաղի սկզբից

Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

Աղբյուր. «Բարսելոնան» առաջարկել է Մասկերանոյի վերադառնալ

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Գրիզման. «Չեմ կտրի մազերս, նույնիսկ եթե «Բարսելոնան» պահանջի»

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գրիզմանը՝ Մեսիի վերաբերյալ աղմակահարույց հայտարարությունների մասին

Լանգլե. «Պիկեն լուրջ կորուստ է «Բարսելոնայի» համար»

Կումանը բացատրել է՝ ինչու է Մեսիին դուրս թողել «Դինամո Կիևի» դեմ խաղի հայտացուցակից

Առանց առաջատարի. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Դինամո Կիևի» դեմ խաղի համար