«Մանչեսթեր Սիթիի» շշմեցուցիչ առաջարկը Լիոնել Մեսիին - VNews
Բաժիններ

«Մանչեսթեր Սիթիի» շշմեցուցիչ առաջարկը Լիոնել Մեսիին

«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, որի արդյունքում արգենտինացի ֆուտբոլիստը կարող է վաստակել ընդհանուր 500 մլն եվրո: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին:

Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 100 մլն եվրո՝ ներառյալ հարկերը: Նախատեսվում է, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը 3 տարի հանդես կգա «քաղաքաբնակների» կազմում, ինչից հետո կտեղափոխվի «Նյու Յորք Սիթի», որը պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը: Բացի այդ, Մեսին ամերիկյան ակումբ տեղափոխվելու դեպքում կստանա 250 մլն եվրո պարգևավճար:

Այդ ամենն Անգլիայի գործող փոխչեմպիոնին թույլ կտա խուսափել ֆինանսական Արդար խաղի հետ կապված խնդիրներից: «Մանչեսթեր Սիթիի» ընդհանուր ծախսերը 33-ամյա Մեսիի պայմանագրային պարտավորություններն իրականացնելու համար կկազմեն 750 մլն եվրո:

Լա Լիգան ավելի վաղ պաշտոնապես արձագանքել էր արգենտինացի ֆուտբոլիստի հետ կապված թեմային՝ հաղորդելով, որ Մեսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրը կարող է խզվել միայն այլ ակումբի կողմից հրաժարագնի՝ 700 մլն եվրոյի վճարման դեպքում:

Ինչպես և սպասվում էր, Մեսին չի ժամանել «Բարսելոնայի» բուժզննմանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

Մեսին Կլասիկոներում գոլ չի խփել այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» միմյանց միջև պաշտոնական խաղերում հաղթանակների թվով

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Սիթին» միավորներ կորցրեց Լոնդոնում (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

Անտոնիոյի հրաշալի գոլի շնորհիվ «Վեսթ Հեմն» առաջին կեսից հետո հաղթում է «Սիթիին» (տեսանյութ)

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»