«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները գնել են 10-րդ ֆուտբոլային ակումբը - VNews
Բաժիններ

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները գնել են 10-րդ ֆուտբոլային ակումբը

City Football Group ընկերությունն իր պաշտոնական կայքում հաղորդել է, որ ձեռք է բերել Ֆրանսիայի Լիգա 2-ում (հեղինակությամբ 2-րդ առաջնություն) հանդես եկող «Տրուա» ակումբը: Այս մասին հաղորդում է BCC-ն:

«Տրուան» 10-րդ ակումբն է, որն ամբողջապես կամ մասամբ պատկանում է City Football Group-ին: Ընկերության ղեկավարման ներքո են գտնվում նաև «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Նյու Յորք Սիթին» (ԱՄՆ), «Մելբուռն Սիթին» (Ավստրալիա), «Յոկոհամա Ֆ․ Մարինոսը» (Ճապոնիա), «Տորկեն» (Ուրուգվայ), «Ժիրոնան» (Իսպանիա), «Սիչուան Ցզյունյուն» (Չինաստան) ու «Մումբայ Սիթին» (Հնդկաստան): City Football Group-ը մայիսին ձեռք էր բերել նաև բելգիական «Լոմելը»:

«Տրուան» Լիգա 2-ի 2019/20թթ․ առաջնությունում, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով վաղաժամ ավարտվել է ապրիլին, զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

City Football Group-ը պատկանում է Abu Dhabi United Group ընկերությանը, որի սեփականատերն Աբու Դաբի էմիրության իշխող թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանն է:

«Մանչեսթեր Սիթին» կարող է հրաժարվել Մեսիի տրանսֆերից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիթին» միավորներ կորցրեց Լոնդոնում (տեսանյութ)

Անտոնիոյի հրաշալի գոլի շնորհիվ «Վեսթ Հեմն» առաջին կեսից հետո հաղթում է «Սիթիին» (տեսանյութ)

Գվարդիոլան՝ Կլասիկոյի մասին. «Ժամը քանի՞սին է այդ խաղը»

Գվարդիոլայի մարզչական կարիերայի 500-րդ հաղթանակը

«Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Աշխարհի փոխչեմպիոն Պաբլո Սաբալետան կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Որ ակումբներն են ամենաշատը ծախսել՝ իրենց այսօրվա կազմն ունենալու համար

Դե Բրույնեն՝ Մեսիի՝ «Սիթի» հնարավոր տեղափոխության մասին. «Անկեղծ ասած՝ ինձ համար միևնույն է»

«Սիթիի» ներկայացուցիչ․ «Կքննարկենք Մեսիին հրավիրելու տարբերակը, եթե նա հեռանա «Բարսայից»

Ինչու է ձախողվել Գարսիայի տրանսֆերը «Բարսելոնա»

«Լիդսը» չզիջեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

«Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

«Լեսթերը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», Վարդին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Ջեյմի Վարդին հեթ-տրիկ ձևակերպեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր