«Մանչեսթեր Սիթին» 19 խաղից հետո վաստակել է 41 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Վեստ Բրոմվիչը» 20 մրցավեճից հետո ունեցած 11 միավորով գտնվում է 19-րդ տեղում:
Իլկայ Գյունդողանն արդեն 7 գոլ է խփել Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում: Դա նրա կողմից արդյունավետության ամենաբարձր ցուցանիշն է եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես գալու ժամանակահատվածում:
Ժոաու Կանսելուն եվրոպական թոփ-5 առաջնությունների մեկ խաղում և՛ գոլ է խփել, և՛ արդյունավետ փոխանցում կատարել առաջին անգամ 2016 թվականի ապրիլից ի վեր, երբ դա տեղի էր ունեցել Լա Լիգայի շրջանակում կայացած «Վալենսիա» – «Էյբար» մրցավեճում:
Իլկայ Գյունդողանը Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին 8 մրցավեճում դարձել է 6 գոլի հեղինակ: Ընդհանուր վերցված այդքան գնդակ էր ակտիվում գրանցել մրցաշարում իր նախորդ 61 հանդիպումներում:
Ռահիմ Ստեռլինգը 10 գոլի է ներգրավված եղել Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում՝ 6 գոլ, 4 արդյունավետ փոխանցում:
«Արսենալը» 20 հանդիպումներից հետո իր ակտիվում է գրանցել 30 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
«Սաութհեմփթոնը» 19 խաղից հետո ունի 29 միավոր ու 9-11-րդ տեղերն է կիսում նույնքան միավոր վաստակած «Ասթոն Վիլայի» (17 մրցավեճ) և «Չելսիի» (19 հանդիպում) հետ:
Ալեքսանդր Լակազետը Պրեմիեր լիգայում իր վերջին 3 արտագնա հանդիպումներում խփել է 4 գոլ: Նրան 2 դեպքում գոլային փոխանցումներ է կատարել Բուկայո Սական:
Բուկայո Սական 2000 թվականի հոկտեմբերից ի վեր անգլիացի ընդամենը 2-րդ պատանի ֆուտբոլիստն է, որ «Արսենալի» կազմում գոլ է խփել Պրեմիեր լիգայում 2 անընդմեջ խաղում: Այն ժամանակ դա հաջողվել էր Էշլի Քոուլին:
Ալեքսանդր Լակազետն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով հատել է խփած 10 գոլի սահմանագիծը:
Միայն Ալեքսանդր Լակազետն (10) է այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերի հաշվարկով ավելի շատ գոլերի ներգրավված եղել «Արսենալի» կազմում, քան Նիկոլա Պեպեն (9՝ 6 գոլ, 3 արդյունավետ փոխանցում):