«Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպանն ավարտեց կարիերան - VNews
Բաժիններ

«Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպանն ավարտեց կարիերան

Screenshot 1 73 - «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպանն ավարտեց կարիերան

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին հայտարարեց 34 տարեկան հասակում ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Նման քայլի գնալու որոշման պատճառներից մեկն է հանդիսացել կիսապաշտպանի բնորոշմամբ՝ «իր հանդեպ անարդար վերաբերմունքն» ու դոպինգի պատճառով 18 ամիս ֆուտբոլից հեռացվելը։

Նասրին առավել հայտնի է «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում» և «Մարսելում» ունեցած ելույթներով։ Նրա վերջին թիմն «Անդերլեխտն» էր, որը 2020 թվականին խզեց պայմանագիրը ֆրանսիացու հետ։

Կիսապաշտպանը կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, մեկական անգամ՝ Լիգայի գավաթն ու Անգլիայի սուպերգավաթը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: