Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստների: 90min.com-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը մտադիր է 115 միլիոն եվրոյի նախնական առաջարկ կատարել հարձակվող Էրլինգ Հալանդի և կիսապաշտպան Ջովանի Ռեյնայի տրանսֆերների համար:
«Քաղաքաբնակները» համաձայն են գործարքում ներառել կետ, ըստ որի ամերիկացին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Դորտմունդում:
Ուշագրավ է, որ երկու ֆուտբոլիստների հայրերը հանդես են եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Նորվեգացի Ալֆ-Ինգլե Ռեյնան Սիթիի կազմում հանդես է եկել 2000-2003 թվականներին, իսկ Կլաուդիո Ռեյնան՝ 2003-2007:
Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում 27 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: Ռեյնան 21 խաղում 3 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո