fbpx
Բաժիններ

«Մանչեսթեր Սիթին» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերային պայքարում

Ինչպես տեղեկացնում է The Times պարբերականը, «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերին գնելու համար մղվող պայքարում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «քաղաքայինները» 26-ամյա անգլիացու համար համաձայնել են վճարել պահանջվող 65 միլիոն ֆունտ ստեռլինգը: «Լեսթերի»՝ իր ֆուտբոլիստի համար սահմանած նախնական գինը՝ 80 միլիոն ֆունտ ստեռլինգը մանչեսթերյան ակումբներից ոչ մեկը պատրաստ չէր վճարել, այդ պատճառով «աղվեսները» ստիպված են եղել նվազեցնել պաշտպանի տրանսֆերային արժեքը:

Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել, և մնում է եզրափակել պայմանագրի վերջին դետալները:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մագուայերին դիտարկում է որպես Վենսան Կոմպանիին փոխարինողի, որը տեղափոխվեց «Անդերլեխտ»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բավարիան» անուղղակիորեն կարող է նպաստել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

«Յուվենտուս». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

Կլոպ. «Մենք «Մանչեսթեր Սիթին» կամ ՊՍԺ-ն չենք»

Դե Լիխտը պատմել է, թե ինչու է ընտրել «Յուվենտուսը»

Պաշտոնական. «Ատլետիկոն» գնեց «Էսպանյոլի» պաշտպանին

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագին թիմը կընտրի»

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Ինչու է Ալվեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» այս պահին անհնար

Սանեն հեռանո՞ւմ է. Գվարդիոլայի կոշտ հաղորդագրությունը

Պաշտոնական. դե Լիխտը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

Նեյմարը կարող է այլ եվրոպական գրանդում հայտնվել. ֆուտբոլիստի հայրը բանակցում է

«Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում ջախջախել է «Լիդսին» (տեսանյութ)

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

«Յուվենտուսը» չի կանգնում. հաջորդ թիրախը թոփ հարձակվող է