-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին գնելուն, իր թվիթերյան էջում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան:
Լրագրողի փոխանցմամբ՝ «Սիթին» բանակցել է իտալական ակումբի հետ ու առաջարկել 70 միլիոն եվրո և հավելավճարներ, ինչը գործարքի արժեքը կարող է բարձրացնել ու հասցնել 80 միլիոն եվրոյի: Բանակցությունները դեռ շարունակվում են, բայց ընթացքը դրական է: Հաղորդվում է, որ «քաղաքաբնակների» ղեկավարներն արդեն համաձայնեցրել են Կուլիբալիի հետ անձնական պայմանագրի կետերը. տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ և պայմանագիր մինչև 2025 թվականը:
Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո