«Մանչեսթեր Սիթին» վերջին 11 տարում առաջին անգլիական ակումբն է, որը հաղթել է «Ռեալին» «Բեռնաբեուում» - VNews
Բաժիններ

«Մանչեսթեր Սիթին» վերջին 11 տարում առաջին անգլիական ակումբն է, որը հաղթել է «Ռեալին» «Բեռնաբեուում»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա խաղում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակի հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (2:1)՝ գրանցելով մի քանի տպավորիչ ցուցանիշ:

Անգլիական թիմերից Պեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմը միակն է, որ հաղթանակի է հասել մրցաշարի ընթացիկ խաղարկության այս փուլում: Նախորդ շաբաթ «Լիվերպուլը» պարտվել է «Ատլետիկոյին» (0:1), «Տոտենհեմը»՝ «Լեյպցիգին» (0:1), իսկ այս շաբաթ «Չելսին» սեփական հարկի տակ զիջել էր «Բավարիային» (0:3): Մանչեսթերյան ակումբը վերջին 11 տարում առաջին անգլիական ակումբն է, որը ստիպում է «Ռեալին» ճաշակել պարտության համը սեփական պատերի ներքո:

Կատալոնացի մասնագետը նաև ռեկորդ է գրանցել ՉԼ փլեյ-օֆֆ փուլում տարած հաղթանակների քանակով (28): Գվարդիոլան շրջանցել է Ժոզե Մոուրինյոյին, Կառլո Անչելոտիին ու Ալեքս Ֆերգյուսոնին (27-ական հաղթանակ): Այս հաղթանակը Պեպի համար 10-րդն էր «Արքայական ակումբի» նկատմամբ բոլոր մրցաշարերում: Նա այս ցուցանիշով առաջատար է 21-րդ դարում՝ առաջ անցնելով Էռնեստո Վալվերդեից ու Դիեգո Սիմեոնեից  (9-ական հաղթանակ):

«Քաղաքաբնակները» նաև առաջին անգամ իրենց պատմության մեջ առավելության հասան իսպանական թիմի նկատմամբ փլեյ-օֆֆ փուլում: Նախկինում անգլիացիները պարտվել էին 4 խաղում ու գրանցել մեկ ոչ-ոքի: «Սիթին» դարձել է մրցաշարի պատմության 2-րդ ակումբը, որ հաղթանակի է հասել մադրիդցիների նկատմամբ դրսում առաջին գոլը ընդունելուց հետո: 2009 թվականի հոկտեմբերին «Միլանը» «Բեռնաբեուում» գրանցել էր 3:2 հաշիվը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին» կարգապահական տույժ է կիրառել Ուոքերի նկատմամբ

Ռայոլան ցանկանում է, որ Դե Լիխտը ելույթ ունենա «Ռեալում»

Քայլ Ուոքերի աննորմալ կարանտինը

«Ռեալն» ու «Սիթին» կպայքարեն Քեյնի տրանսֆերի համար

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն ժամկետը, որը լրանալուց հետո եվրագավաթները կչեղարկվեն

Ով է աշխարհի լավագույն հարձակվողը․ Գյունդողանի ընտրությունը

Վան դե Բեկը գնահատել է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը

Կազեմիրո․ «Հիմա գլխավորը ոչ թե Լա Լիգայում կամ ՉԼ-ում, այլ կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթելն է»

«Բարսելոնայի» խոստումը Նեյմարին «Ռեալ» չտեղափոխվելու դիմաց

Հաքիմիի գործակալը հերքել է այն լուրը, թե Աշրաֆը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Ռայոլան դե Լիխտի ծառայություններն առաջարկել է իսպանական գրանդին

Ռիվալդո․ «Չավիի համար հեշտ չի լինի «Բարսայում», քանի որ նրան կհամեմատեն Գվարդիոլայի հետ»

«Մանչեսթեր Սիթին» հուսով է, որ իրենց բողոքարկման լսումը կկայանա

Մբապեն շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստը «Ռեալի» համար

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն թույլ չի տա եվրագավաթներին մասնակցել այն ակումբներին, որոնք անավարտ կթողնեն մրցաշրջանը

Դե Բրույնե․ «Եթե անմիջապես շարունակենք մրցաշրջանը, մի քանի խաղ հետո բոլորը վնասվածք կստանան»