fbpx

Լրացուցիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ ըստ VivaroNews-ի

  • Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
  • «Օլդ Թրաֆորդ», Մանչեսթեր
  • Օգոստոսի 26, 20:30
  • «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր Սիթի»
  • Կորուստներ` Էշլի Յանգը վերադարձել է կազմ, Լյուկ Շոուն այս շաբաթ խաղալու է Մ23 թիմում, Մարկոս Ռոխոն շուտով կմիանա մարզումներին

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդը» սովորաբար թույլ էր մեկնարկում, բայց աստիճանաբար ավելացնում էր ու հատկապես հզորանում էր մրցաշրջանի երկրորդ` որոշիչ հատվածում: Սակայն 2011/12 մրցաշրջանում «կարմիր սատանաները» մեկնարկեցին 3 անընդմեջ հաղթանակներով` խփելով 13 գնդակ: Այսօր Ժոզե Մոուրինյոն կարող է կրկնել այս ցուցանիշը, բայց դրա համար անհրաժեշտ է համապատասխան կազմ, ինչը և փորձել են կանխատեսել VivaroNews.am-ի 3 փորձագետները:

Արման Աբելյան

Ճշտությունը` 25/33 (75.7%)

1. Մանկունյանցիները երանելի մեկնարկից գնալու են 3-րդ հաղթանակի հետևից: Դժվար է ասել՝ կկարողանա՞ն կրկին 4 գոլ մրցակցի դարպասը, ինչպես նախորդ խաղերում: Ի վերջո, մրցակիցը նախկին չեմպիոն «Լեսթերն» է: Պաշտպանության կենտրոնի ֆուտբոլիստները պետք է առավելագույնս ուշադիր լինեն հատկապես Ջեյմի Վարդիի նկատմամբ, հենց ում էլ անընդհատ փորձելու են գտնել «Լեսթերի» խաղացողները: Գրեթե կասկած չկա, որ «Օլդ Թրաֆորդում» նախկին չեմպիոնները գործելու են խորքից և սպասելու գրոհելու իրենց առիթներին:

2. Նեմանյա Մատիչն այնքան լավ է հարմարվել «Յունայթեդում», որ Անդեր Հերերային ուղղակի խաղալու հերթ չի գալիս: Մոուրինյոն դժվար թե այս մրցավեճում գործի 2 «մաքուր» հենակետայինով, քանի որ մրցակիցը փակվող թիմ է: Այս դեպքում իրենց անընդհատ տեղաշարժերով կփորձեն «Լեսթերի» խաղաքարտերը խառնել 3 ենթահարձակվողները: «Յունայթեդը» զգալու է Մատայի, Ռեշֆորդի և Մխիթարյանի կրեատիվության կարիքը, իսկ Պոլ Պոգբան «կանգնած կլինի նրանց մեջքին»:

3. Քանի դեռ Իբրահիմովիչը չի վերականգնվել, Ռոմելու Լուկակուի տեղը մեկնարկային կազմում չի քննարկվում, թեև անհրաժեշտության դեպքում թե՛ Ռեշֆորդը, թե՛ Մարսիալը կարող են փոխարինել նրան, իսկ եթե շատ «նեղն ընկնեն», Խուան Մատան Մոուրինյոյին կհիշեցնի իսպանական կեղծ 9 համարով տակտիկայի մասին: Անտոնի Մարսիալի մեկնարկը տպավորիչ է, այդ տղան վաստակել է խաղն առաջին րոպեներից սկսելու իրավունքը, սակայն Մոուրինյոն իր տեսլականն ունի: Նա ֆրանսիացուն նետում է խաղադաշտ մրցակցի հոգնած ֆոնին, ով էլ հմտորեն է օգտագործում այդ շանսերը: Ով գիտե, միգուցե մանկունյանցիներն այս անգամ կունենան Մարսիալի փրկության կարիքը:

1 2 3

Գվարդիոլա. «Իմ նպատակը «Յունայթեդի» գերիշխանությանը վերջ դնելն է»

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

Զիդանը աչք է դրել Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վրա

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

Շաքիրին ասել է, թե ինչու է մերժել «Յունայթեդին» և ընտրել «Լիվերպուլը»

«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի

«Դեռ 20 օր կա». Բարտոմեուն դուռը բաց է թողնում Պոգբայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել 2 ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը

Պոգբան՝ «Յունայթեդում» երջանիկ լինելու մասին. «Կան բաներ, որոնք ես չեմ կարող ասել, հակառակ դեպքում ինձ կտուգանեն»

Ժոզե Մոուրինյո․ «Պոգբան իսկական հրեշ է»

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու Լյուկ Շոուն երբեք չի մոռանա «Լեսթերի» դեմ խաղը

Մոուրինյո. «Ինձ 6 փոխարինում էր պետք, այլ ոչ թե 3»

«Ման. Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայի այս խաղարկությունը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր». տանտերերը նվազագույն հաշվով առաջ են հաշվի մեջ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր». մեկնարկային կազմեր

Պոգբան վերջնական որոշում է կայացրել