ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղը կարող է վերջինը լինել Ժոզե Մոուրինյոյի համար, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այդ մասին հաղորդում է Mirror-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբի ղեկավարությունը վերջնականապես կորցրել է 55-ամյա պորտուգալացու նկատմամբ վստահությունը և մտադիր է մինչև շաբաթ վերջ հեռացնել նրան։ Հաղորդվում է, որ «Նյուքասլի» դեմ խաղի արդյունքը չի փոխի ակումբի ղեկավարության որոշումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոյին կարող են փոխարինել Զինեդին Զիդանը և Մաուրիսիո Պոչետինոն։ Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2016թ.-ից է գլխավորում «Յունայթեդը»։
Գիգս. «Մոուրինյոն պետք է մնա «Մանչեսթեր Յունայթեդում»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո