«Մանչեսթեր Յունայթեդն» ու Էրիկ Բային նոր պայմանագիր են կնքել - VNews
Բաժիններ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Էրիկ Բային նոր պայմանագիր են կնքել

Բայի - «Մանչեսթեր Յունայթեդն» ու Էրիկ Բային նոր պայմանագիր են կնքել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Էրիկ Բային երկարաձգել են կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը՝ տեղեկանում ենք մանկունիական ակումբի պաշտոնական կայքից:

Նոր պայմանագրով՝ Բային «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն կա:

«Ես շատ ուրախ եմ: Որոշումն ինձ հեշտությամբ է տրվել, քանի որ ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես երջանիկ եմ, ընտանիքս՝ նույնպես: Նոր պայմանագիրը նման է նոր մարտահրավերի, ու ես պատրաստ եմ դրան»,- «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքը:

«Ես շատ ուրախ եմ, որ Էրիկը նոր պայմանագիր է կնքել: Նա շարունակում է զարգանալ ու սովորել՝ աշխատելով մարզչական անձնակազմի հետ:

Նա հրաշալի արագություն ունի, տիրապետում է այն ագրեսիային, որը կենսական է կենտրոնական պաշտպանի համար: Նա թիմի սիրված անդամ է, ու մենք անհամբերությամբ ենք սպասում նրա հետ աշխատանքը շարունակելուն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը, որի խոսքն է մեջբերում թիմի պաշտոնական կայքը:

ՊՍԺ-ն ու Կեյլոր Նավասը նոր պայմանագիր են կնքել

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բորուսիան» չի ուզում ձգձգել Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Երկրպագուներն ընտրել են Պրեմիեր լիգա 20/21-ի լավագույն ֆուտբոլիստին

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդն» ու Սանչոն համաձայնեցրել են անհատական պայմանագիրը

Պոգբան անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների թեմային

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել Սանչոյի համար․ «Բորուսիայի» պատասխանը հայտնի է

Պաուլու Ֆոնսեկան բանակցում է «Տոտենհեմի» հետ

«Հերթական մրցաշրջանն անցկացնելով առանց տիտղոսի՝ նրանք դրականն են գտնում». Մոուրինյոն՝ «ՄՅու»-ի մասին

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է Սանչոյի պայմանագիրը․ հայտնի է՝ որքան է պահանջում «Բորուսիան»

«Բրունու Ֆերնանդեշը ԵՎՐՈ 2020-ից առաջ որոշել է խաղալ Հայաստանի Մ21 հավաքականում». ՀՖՖ-ի տեսանյութը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020-21 մրցաշրջանի լավագույն գոլը (տեսանյութ)