-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լիգա 1-ում նոր հրաշամանուկ կա՝ «Բրեստի» կիսապաշտպան Ռոմեն Ֆեվրը, որն արդեն հասցրել է իր խաղով գրավել գրանդ ակումբների ուշադրությունը:
Ինչպես տեղեկացնում է Le10Sport-ը, 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով են հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն: Ֆեվրը հարձակվողական ոճի կիսապաշտպան է, որի կարիքն ունի փարիզյան ակումբը, և կարող է դառնալ Մաուրիսիո Պոչետինոյի առաջին համալրումը: «Մանչեսթեր Յունայթեդն» էլ երիտասարդ ֆուտբոլիստներին գնելու քաղաքականություն է վարում, և արդեն գնել է «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ամադ Տրաորեին:
Ֆեվրն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո