-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիայի կինը՝ Խորխելինա Կարդոսոն օրեր առաջ դժգոհել էր իր ամուսնու՝ «Ռեալի» ՄՅՈւ տեղափոխվելու որոշումից, ինչպես նաև բողոքել Մանչեսթեր քաղաքից, ժամանցի վայրերի բացակայությունից ու ոչ համեղ ուտեստներից:
Մանչեսթերի քաղաքապետի խորհրդատուն պատասխանել է արգենտինացու կնոջը բավական կոշտ կերպով:
«Դի Մարիային «Յունայթեդը» գնեց մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգով և մեկ տարի հետո վաճառեց: Դի Մարիան, անկասկած, ակումբի պատմության մեծագույն ձախողումներից էր:
Մեր քաղաքի տարբեր հատվածներում հիասքանչ ռեստորաններ կան: Կարող եմ ենթադրել միայն, որ դի Մարիայի կնոջ համային զգացողությունը կորել է՝ իր իսկ դառը և թթու լինելու հանգամանքից», – քաղաքապետի խորհրդատուի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո