Մանե․ «Եթե մենք չեմպիոն չհռչակվենք, կընդունեմ որոշումն ու կպայքարեմ դրա համար հաջորդ մրցաշրջանում» - VNews
Բաժիններ

Մանե․ «Եթե մենք չեմպիոն չհռչակվենք, կընդունեմ որոշումն ու կպայքարեմ դրա համար հաջորդ մրցաշրջանում»

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է այն տարբերակը, ըստ որի՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարող է չեղարկվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը։

«Ուզում եմ հաղթել խաղերում ու տիտղոս նվաճել։ Ամեն դեպքում, հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ ես պատրաստ եմ ընդունելու ցանկացած որոշում։ Սա իհարկե «Լիվերպուլի» համար հեշտ չի լինի, սակայն աշխարհում միլիոնավոր մարդկանց համար այս պահին ավելի բարդ է։

Որոշ մարդիկ կորցրել են իրենց հարազատներին, իսկ դա շատ ավելի բարդ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա այս մրցաշրջանում տիտղոս նվաճելն իմ երազանքն է։ Եթե դա տեղի չունենա, ես կհասկանամ ու կընդունեմ այդ որոշումը։ Կյանքն է այդպիսին։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք նվաճել տիտղոսը հաջորդ մրցաշրջանում»,- talkSPORT-ը փոխանցում է սենեգալցու խոսքը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 29 տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Սիթիին» գերազանցելով 25 միավոր։ Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Մերսիսայդյան ակումբը, 1990 թվականից ի վեր, չի ճաշակել ազգային առաջնության չեմպիոնության համը։

«Ես սխալվեցի». Կլոպը պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մանեի տրանսֆերից

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Շեֆիլդը» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Քեյնի գոլը չարձանագրվեց Մոուրայի ձեռքով խաղի պատճառով (տեսանյութ)

Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

«Արսենալը» ջախջախեց «Նորվիչին», «Էվերթոնն» ուժեղ էր «Լեսթերից» (տեսանյութ)

Օբամեյանգը գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը՝ ռեկորդ սահմանելով «Արսենալում» (տեսանյութ)

«Արսենալի» այսօրվա մրցակցի դարպասապահն էլ էր «մտքերով» (տեսանյութ)

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո