fbpx
Բաժիններ

Մանեն միանում է «Ոսկե գնդակի» համար պայքարին

Դեռ շատ ամիսներ կան «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը, սակայն արդեն պարզ է, որ պայքարը թեժ է լինելու մրցանակի համար:

«Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկն է դառնում «Լիվերպուլի» եզրային հարձակվող Սադիո Մանեն, գրում է AS պարբերականը: 27-ամյա ֆուտբոլիստը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց ակումբային մակարդակում՝ անցկացրած 50 խաղում դառնալով 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Մանեն՝ Սալահի և վան Դեյկի հետ միասին, դարձավ «Լիվերպուլի» առաջատարներից մեկը:

Մանեն փայլում է նաև իր հավաքականի հետ: Սենեգալի հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի գավաթի եզրափակիչ, և եթե եզրափակիչում էլ հաղթանակ տանի, իր պատմության մեջ առաջին անգամ կնվաճի Աֆրիկայի գավաթը: Մանեի՝ «Ոսկե գնդակը» հաղթելու շանսերն էլ կաճեն: Այդպիսի սցենարի դեպքում Մանեն, Ջորջ Վեայից հետո, կդառնա երկրորդ աֆրիկացին, որը կնվաճի «Ոսկե գնդակը»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սալահն այլևս չի լինի «Լիվերպուլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Գվարդիոլա․ «Այդ թիմն ամենաբարդ մրցակիցն է, որին բախվել եմ մարզչական կարիերայիս ընթացքում»

Կլոպ. «Ոչ մի տեղ գրված չէ, որ մենք չենք հաղթելու «Չելսիին»

«Լիվերպուլի» պաշտպանը սպանության սպառնալիքների պատճառով փակել է իր թվիթերյան էջը

Կարիուսի կոպիտ սխալը նորից դարձել է բոլորի քննարկման թեման (տեսանյութ)

France Football-ը նոր մրցանակ է սահմանել դարպասապահների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը

Կլոպը կատաղած է. «Շատ բան կասեի, բայց չեմ ուզում վատ պարտվող լինել»

Գործող գավաթակիր «Լիվերպուլի» պարտությունը Նեապոլում, 8 գոլ՝ «Զալցբուրգ» – «Գենկ» խաղում (տեսանյութ)

«Նապոլի» – «Լիվերպուլ», «Չելսի» – «Վալենսիա»․ Մեկնարկային կազմեր

Կլոպը պարզաբանել է իր գործակալի խոսքերը

Կլոպ. «Ես լսել եմ, որ նրանք են աշխարհի լավագույն թիմը»

Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

Չեմպիոնների լիգա. Որ խաղերը կցուցադրվի հեռուստատեսությամբ

«Բարսելոնան» ու «Ռեալը» մտադիր են իրենց կողմ գրավել «Լիվերպուլի» 2 հաղթաթղթին

Մանեն անդրադարձել է Սալահի հետ իր հարաբերություններին