-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն բարձր է գնահատել Անգլիայի գործող չեմպիոնի հաջողություններում թիմակից Ռոբերտո Ֆիրմինոյի ավանդը:
«Նա ավելի մեծ ճանաչման է արժանի, քան ես և Սալահը, դա՝ միանշանակ: Բայց այդ ամենը ֆուտբոլի մի մասն է․ մարդիկ միշտ նայում են խփված գոլերին: Անկեղծ ասած, ես և Մոն առանց Բոբիի այսքան գոլեր չէինք խփի:
Նա իրավիճակները մեզ համար դարձնում է ավելի հեշտ: Կարծում եմ՝ Բրազիլիան բախտավոր է ունենալ Ֆիրմինոյի պես ֆուտբոլիստի: Միշտ ասում եմ Բոբիին․ «Դու պետք է Սենեգալի քաղաքացիություն ստանաս»: Դա երազանքի իրականացում կդառնար:
Ես սիրում եմ նրան, Բոբին իմ սիրելի թիմակիցն է»,- սենեգալցի Մանեի խոսքերը մեջբերում է ESPN Brasil-ը:
Ֆիրմինոն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կլոպ. «Ֆիրմինոն խփած գոլերով չէ, որ կարևոր է «Լիվերպուլի» համար»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո