-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, շուտով կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ:
Ֆուտբոլային հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ կողմերի պայմանագիրն արդեն համաձայնեցված է: Վաղը Միլանում տեղի կունենա բուժզննումը, որից հետո կկնքվի պայմանագիրը:
Calciomercato-ի տեղեկություններով՝ Մարիո Մանջուկիչը «Միլանի» հետ կկնքի վեց ամսվա պայմանագիր, որն ավտոմատ կերկարաձգվի, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:
Վեց ամսվա համար Մարիո Մանջուկիչը «Միլանում» կվաստակի 1,8 միլիոն եվրո: Հայտնի չէ, թե որքան ֆուտբոլիստը կվաստակի, եթե պայմանագրի ժամկետը երկարաձգվի ևս մեկ տարով:
Ընդգծվում է, որ Զլատան Իբրահիմովիչը շատ ուրախ է Մանջուկիչի ժամանումով:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո