Մանուչարյանի հին ու նոր ակումբը, Մարկոսովի գոլը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Մանուչարյանի հին ու նոր ակումբը, Մարկոսովի գոլը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 23-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Թայլանդական «Ռատչաբուրիի» նախկին հարձակվող, 30-ամյա Էդգար Մանուչարյանը պաշտոնապես տեղափոխվել է Եկատերինբուրգի «Ուրալ»: Նա արդեն թիմի ճամբարում է: Էդգարը ռուսական ակումբում հանդես է եկել 2012-2016թթ.՝ դառնալով 23 գոլի հեղինակ: Մանուչարյանն «Ուրալում» կխաղա 99 համարի մարզաշապիկով:
  • Մայքլ Օուեն. «Հենրիխ Մխիթարյանը հիանալի էր խաղում վերջին շաբաթների ընթացքում, բայց Մոուրինյոն նրա դիրքում ունի այլ տարբերակներ ևս՝ Ռեշֆորդը, Մարսիալը և այլք: Չեմ կարծում, թե Հենրիխի վնասվածքն էապես կթուլացնի «Յունայթեդի» թիմային ոգին»:
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Արմավիրը» սկսել է ուսումնամարզական հավաքը Երևանում և հասցրել է մարզում անցկացնել «Բանանց» մարզահամալիրի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին այդտեղ ուժերը կչափի «Արարատի» հետ:
  • Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ այս անգամ մրցելով «Ցինցինատիի» հետ՝ պարտության մատնելով վերջինիս 3-2 հաշվով: Դավիթ Արշակյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Չիկագո Ֆայրն» ՄԼՍ-ի մեկնարկային տուրում մարտի 4-ին կհյուրընկալվի «Կոլամբուս Կրյուին»:
  • Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությունում Սանկտ-Պետերբուրգի «Դինամոն» 2 անպատասխան գնդակ է ուղարկել Կրասնոդարի «Կուբանի» դարպասը: 15-րդ րոպեին հաշիվը բացել է Միխայիլ Մարկոսովը, ով եղել է հիմնական կազմում և փոխարինվել 53-րդ րոպեին:

Միխայիլ Մարկոսով

  • Հենրիխ Մխիթարյան. «Ես աջ ոտքի մկանային վնասվածք եմ ստացել: Վնասվածքի լրջության աստիճանի վերաբերյալ հայտնի կդառնա բուժհետազոտություն անցնելուց հետո»:
  • «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 16 հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը 11 միավոր է վաստակել գոլ+գոլային փոխանցում հաշվարկով՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Նրա հնարամտությունն ու դինամիզմը «Ռոմային» ԵԼ ուղեգիր տվեցին». Մխիթարյանն ու մրցաշրջանի կարևորագույն խաղերը

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

Մխիթարյանի գնահատականները՝ «Սևիլիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան. «Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չստավեց»

ԵԼ․ Մխիթարյանն ու «Ռոման» լքում են պայքարը, «Բայերը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Մխիթարյանն ու մյուս աստղերը շնորհակալություն են հայտնում բժիշկներին. ՈւԵՖԱ-ի նոր ակցիան (տեսանյութ)

Մխիթարյանն ու խաղընկերները նախախաղային մարզում են անցկացրել Դույսբուրգում (ֆոտո)

Մխիթարյանի գոլային փոխանցումը հավակնում է դառնալ լավագույնը (տեսանյութ)

Մխիթարյան․ «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների կողքին ենք»

«Ռոման» ներկայացրել է Ա Սերիայում թիմի լավագույն ասիստենտներին․ Մխիթարյանը եռյակում է

Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ