fbpx

Մանուչարյանի նորամուտը, Մխիթարյանի և Բայրամյանի դիմակայությունը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 24-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Սաութհեմփթոնի» հետ եզրափակիչ հանդիպումը, որը տեղի է ունենալու փետրվարի 26-ին:
  • Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կհանդիպեն «Ռոստովը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ռուսական ակումբի կազմում այդ մրցաշարում հայտավորված է Խորեն Բայրամյանը:
  • «Բանանց» մարզահամալիրում ընկերական հանդիպում են անցկացրել Երևանի «Արարատը» և ռուսական «Արմավիրը»: Վերջինս հաղթել է 1-0 հաշվով: Արսեն Պապիկյանի գլխավորած թիմի հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Լուսիկյանը փոխարինվել է 79-րդ րոպեին, իսկ Ալբերտ Արզումանյանը մնացել է պահեստայինների նստարանին:
  • ՀՖՖ-ն որակազրկել է Կապանի «Քաղաքային» մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Գանձասար-Կապանը»: Վերջինս չի շտկել ֆեդերացիայի կողմից մարզադաշտում հայտնաբերված թերությունները, ուստի մինչ մրցաշրջանի ավարտը չի կարողանա հանդես գալ Սյունիքի մարզում:
  • «Բանանցը» հայտարարել է 31-ամյա սերբ հարձակվող Նենադ Ինյացի հետ պայմանագիր կնքելու մասին: Նա հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում:

16903467_1235761839810173_1162036863047337650_o

 

  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում Եկատերինբուրգի «Ուրալը» մեկական գնդակ է փոխանակել «Տյումենի» հետ, բայց պարտվել 11-մետրանոց հարվածաշարում՝ 1-3: Էդգար Մանուչարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
  • «Փյունիկը» Կիպրոսում անցկացրել է իր երրորդ ստուգողական հանդիպումը՝ մրցելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինող կազմի հետ: Գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 3-3: Հայկական թիմից դուբլ է ձևակերպել Ալիկ Առաքելյանը, ևս մեկ անգամ աչքի է ընկել Հովհաննես Նազարյանը: Մրցակցից աչքի է ընկել հայազգի ֆուտբոլիստ Գևորգ Սարգսյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով իր 2-րդ տրանսֆերը կիրականացնի

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Պոգբան հեռանա

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Չնայած իր երազանքի թիմ տեղափոխությունը ձախողվեց, Էրիկսենն այլ տարբերակ ունի

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»

«Փյունիկը» 3 համալրում ունի

«Մանչեսթեր Սիթին» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերային պայքարում

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Սուլշերը համաձայն է վաճառել Պոգբային

«Յունայթեդը» 60 միլիոն ֆունտ կվճարի «Քրիստալ Փելասի» պաշտպանի համար

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության