-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մանուել Պետրոսյանն անպարտելի մնաց շվեյցարական Բիլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Նա պարգևատրվեց 2070 շվեյցարական ֆրանկով:
Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, իրանցի Ամին Տաբատաբաեյից, որն արժանացավ 6 հազար շվեյցարական ֆրանկի:
Մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով գրավեց 25-րդ տեղը: Նա կրեց երկու պարտություն՝ զիջելով Վինսենտ Կեյմերին և Ժյուլ Մուսարին:
Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը հաջող էր հանդես եկել վերջերս Բիլում անցկացված արագ շախմատի Շվեյցարիայի բաց առաջնությունում՝ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Նա պարգևատրվել էր 800 շվեյցարական ֆրանկով: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավորով էր հետ մնացել ռուսաստանցի Միխայիլ Անտիպովից: Իսկ Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով գրավել էր 11-րդ տեղը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո