«Մանուկները գալիս են սենսացիայի հետևից». 3 պատճառ՝ ինչի հաշվին «Այաքսը» կարող է անցնել «Ռեալին» - VNews
Բաժիններ

«Մանուկները գալիս են սենսացիայի հետևից». 3 պատճառ՝ ինչի հաշվին «Այաքսը» կարող է անցնել «Ռեալին»

Չեմպիոնների լիգան այսօր վերսկսվում է: 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները խոստանում են դառնալ անչափ լարված հետաքրքիր: Մրցաշարի վերջին 3 տարիների անփոփոխ հաղթող Մադրիդի «Ռեալը» այն եզակի թիմերից է, որն առաջին խաղում ստեղծել է այնպիսի հանդիկապ, որը հետ բերելը շատ բարդ է ցանկացած մրցակցի, այդ թվում և «Այաքսի» համար:

Սակայն եթե խորանանք երկու թիմերի մարզավիճակի ու կադրային խնդիրների մեջ, պարզ կդառնա, որ ամեն ինչ իրականում այդքան հստակ ու միանշանակ չէ «Ռեալի» համար: Այո, «արքայական» ակումբն անհամեմատ ավելի տիտղոսակիր է, անհատական դիմակայություններում բացահայտ ֆավորիտ է, սակայն վիճակագրությունը մեկնարկային սուլիչի հետ դառնում է առ ոչինչ: Ահա և ինչու:

Մարզավիճակների տարբերություն

Մադրիդի «Ռեալի» այսօրվա մարզավիճակը պարզապես ահավոր է, եթե չասենք ավելին: Ու դա բացարձակապես կապ չունի «Բարսայից» կրած պարտոթյունների հետ: Մադրիդցիները առջևի գծում ոչինչ չեն կարողանում ստեղծել: Ինչ էլ ստեղծում են, Վինիսիուս Ժունիորը դեռևս «խակ» լինելու պատճառով մսխում է աջ ու ձախ: Կարիմ Բենզեման, որը գերազանց ընթացք էր վերցրել, վերջին 5 խաղում ավելի լուռ ու չոր է, քան Սահարա անապատը:

Կլասիկոների ընթացքում Սանտիագո Սոլարին փորձեց տարբեր կազմեր դուրս բերել խաղադաշտ, սակայն խնդիրն իրականում դրա մեջ չէ: Պարզապես ոչ բոլոր ֆուտբոլիստներն են հարգանքով լցված մարզչի հանդեպ: Իսկոն Սոլարիի հետ «հարս-սկեսուր» հարաբերություններ է ձևավորել «այնքանով-որքանով» խաղալու համար, իսկ Գարեթ Բեյլը ամեն կերպ ակնարկում է (ես կասեի՝ զռռում է), որ այլևս չի ցանկանում մնալ Մադրիդում: Ու դրա ֆոնին ակտուալ է «էս նեղ մաջալիս հարևանս էլ ավտո առավ» ժողովրդական խոսքը՝ ակնարկելով Մադրիդի մյուս կողմի՝ «Ատլետիկոյի» փառահեղ խաղն ու հաղթանակը «Յուվենտուսի» դեմ:

«Ռեալի» անհաջող խաղը ձեռնտու է «Այաքսին»: Հոլանդական ու առհասարակ, եվրոպական ֆուտբոլի «դարբնոց» թիմը վերջին խաղերում բացառապես հաղթանակներ է տանում: Դրանցից ամենակարևորը թիմը տարել է ներքին առաջնությունում՝ 3-0 հաշվով փոշիացնելով «Ֆեյենորդին»:  Գերազանց մարզավիճակում են ակումբի հարձակվողներ Հակիմ Զիեխն ու Դուշան Տադիչը: Նրանք միասին խփել են 31 գնդակ: «Ռեալի» պաշտպանությունը մտածելու տեղ ունի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Բարսելոնան» է Մեսիին առաջարկել 500 միլիոն եվրո. արգենտինացին ոչինչ չի խնդրել

Հիմա էլ Վարանը. «Ռեալը» կարող է կորցնել իր առանցքային ֆուտբոլիստին

Շրջադարձ․ նոր զարգացումներ՝ Ռամոս – «Ռեալ» բանակցություններում

«Ռեալը» կարող է հրաժարվել իր աստղից, եթե հաջողվի համաձայնության գալ Մբապեի հետ

Ով է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ ըստ Խուլեն Լոպետեգիի

1 վնասվածք ու 1 վերադարձ. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Սևիլիայի» դեմ խաղին

«Բարսայի» ֆինանսական ազատ անկումը. կարո՞ղ է սնանկանալ ակումբը

Բենզեման շուտով կվերադառնա խաղադաշտ

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

Մեսին 2021 թվականի լավագույն ռմբարկուն է. նա շրջանցեց Լևանդովսկուն

«Անհասկանալի է». Կապելոն՝ «Ռեալի» օգտին կարմիր քարտի մասին

Զիդան. «Գոլի կոմբինացիան ծրագրված էր, բայց հարվածը պետք է այլ ֆուտբոլիստ կատարեր»

Գասպերինի. «Եթե խոսեմ կարմիր քարտի մասին, ինձ կորակազրկեն 2 ամսով»

Մենդիի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. Առաջին կեսից հետո «Ատալանտան» 10 ֆուտբոլիստով է «Ռեալի» դեմ, «Սիթին» հաղթում է (տեսանյութ)

«Էլչեի» դարպասապահը զարմանք է ապրել, երբ Մեսին առաջարկել է վերցնել նրա մարզաշապիկը (տեսանյութ)