Նախօրեին Անգլիայի առաջնության առաջատար «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել «Վեստ Հեմին»՝ 1-1: Հանդիպումից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Յուրգեն Կլոպի թիմի՝ խաղից դուրս վիճակից խփած գնդակի մասին՝ հիշեցնելով իր և գերմանացի մասնագետի՝ ժամանակին ունեցած տարաձայնությունները:
«Գոլ խաղից դուրս վիճակի՞ց: Սովորական բան է, Յուրգեն Կլոպը սովոր է նման կերպ հաղթանակներ տանել: Այստեղ 1 մետրանոց խաղից դուրս էր, իսկ երբ իր «Բորուսիան» հաղթեց իմ «Մալագային», այնտեղ 7 մետրանոց խախտում կար:
Մենք այս խաղում գոհ կլինեինք միայն հաղթանակից: Ես կարծում եմ՝ մենք արժանի էինք 3 միավորի: Ընդ որում՝ մենք առաջնորդվում էինք ոչ միայն մրցաշրջանի առաջատարին հաղթելու ցանկությամբ: Այդ հաղթանակով մենք կոօգնեինք նաև «Սիթիին». իհարկե, ես նրանց երկրպագում եմ», – ասել է Պելեգրինին:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում խաղից դուրս վիճակից գոլ խփելու շնորհիվ պայքարից դուրս է թողել «Մալագային», որի գլխավոր մարզիչը Մանուել Պելեգրինին էր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո