Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող - VNews
Բաժիններ

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող - Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:56

-

-

Ջերմուկում հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում անցկացվեց շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը հայաստանցի 10 շախմատիստների մասնակցությամբ:

Շրջանաձև մրցակարգով անցկացված մրցաշարում գերազանց հանդես եկավ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակած 8 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին: Ընդ որում Մանուելը մրցակիցների համար անհասանելի էր դարձել մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ:

Մանուել Պետրոսյանը մրցաշարում մնաց անպարտելի՝ տոնելով 7 հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Միայն Շանթ Սարգսյանին և Տիգրան Հարությունյանին հաջողվեց կեսական միավոր վաստակել Մանուել Պետրոսյանի հետ մրցախաղում:

6,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը, որը միակ պարտությունը կրեց Մանուել Պետրոսյանի հետ կայացած մեկնարկային տուրում: Ինչպես պարզվեց հետագայում, այդ մրցախաղի ելքը վճռորոշ եղավ մրցաշարի հաղթողին որոշելու համար:

Լավագույն եռյակը 6 միավորով եզրափակեց Շանթ Սարգսյանը: Նա մրցաշարում զիջեց միայն գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ Աննա Սարգսյանին, որը 3 միավորով զբաղեցրել էր նախավերջին՝ 9-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մանուել Պետրոսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները

Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Մանուել Պետրոսյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

Արամ Հակոբյանը եզրափակեց լավագույն եռյակը

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման